Եմենի ռիալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եմենի ռիալ
Տեսակտարադրամ
ISO 4217 կոդYER
Երկիր Եմեն
Նշան﷼'
Նշանի նկարագրություն
Մետաղադրամ5, 10, 20
Թղթադրամ50, 100, 200, 250, 500 и 1000
Կենտրոնական բանկCentral Bank of Yemen
Փոխարինել էNorth Yemeni rial?

Եմենի ռիալ (արաբ․՝ ريال يمني, ISO code: YER‎‎, հապավում՝ YRl), Եմենի դրամական արժույթ, որը շրջանառության մեջ է 1990 թվականին երկրի միավորումից ի վեր։ Ֆորմալ առումով այն բաժանված է 100 ֆիլսի, թեև նմանատիպ անվանական արժեքով մետաղադրամ երբևէ շրջանառության մեջ չի դրվել։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ և 19-րդ դարերում ռիալը ասոցացվում էր Մարիա Թերեզա թալերի հետ, որը լայնորեն օգտագործվում էր Եմենում՝ մոկկո սուրճի առևտրի համար[1]։

Եմենը իր զարգացման ընթացքում զարգացրեց նաև իր օրինական արժույթը։ Եմենի Արաբական Հանրապետության և Եմենի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետության միավորումից հետո 1990 թվականին Հյուսիսային Եմենի ռիալը և Հարավային Եմենի դինարը մնացին շրջանառության մեջ ամբողջ երկրում՝ 1 ռիալի դիմաց 26 դինարին համարժեք, իսկ 1993 թվականին թողարկվել են առաջին նոր մետաղադրամները։ 1996 թվականին դինարը հանվեց շրջանառությունից, իսկ ռիալը դարձավ երկրի միակ արժույթը, իսկ հին թղթադրամները աստիճանաբար փոխարինվեցին նորերով։

Ներկայումս շրջանառության մեջ են 5, 10 և 20 ռիալի մետաղադրամներ և 50, 100, 200, 250, 500 և 1000 ռիալ թղթադրամներ։ Եմենի ռիալային թղթադրամներն արտադրվում են Ռուսաստանի Դաշնությունում՝ «Գոզնակ» ԲԲԸ-ի արտադրական օբյեկտներում։

Եմենի ռիալի արժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ զգալիորեն նվազել է՝ 1990-ականների սկզբին մեկ դոլարի դիմաց 12,01 ռիալի համեմատ։ 1990-ականների կեսերից Եմենի ռիալը դարձել է ազատ փոխարկելի։ Թեև ռիալն այն ժամանակվանից իջել է 20-ից մինչև մոտ 215 ռիալ ԱՄՆ դոլարի նկատմամբ, սակայն ռիալը կայուն է մնացել մի քանի տարի։

2010 թվականից Եմենի Կենտրոնական բանկը ստիպված է եղել մի քանի անգամ միջամտել, ինչը հանգեցրել է ոսկեարժութային պահուստների լուրջ կրճատման։ Մինչև 2013 թվականի վերջը Տնտեսական հետախուզության բաժինը ակնկալում էր, որ պահուստները կնվազեն մինչև ներմուծման մոտ 1,3 ամիս հետագա տարիներին, չնայած այն տեղեկություններին, որ Սաուդյան Արաբիան 1 միլիարդ դոլար պիտի փոխանցեր Եմենի Կենտրոնական բանկին[2][3]։

2014 թվականի Եմենի քաղաքացիական պատերազմի պատճառով Եմենի ռիալի փոխարժեքը տատանվել է 200-500 եմենական ռիալ 1 ԱՄՆ դոլարի դիմաց։

Մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Եմենը միավորվեց, Հյուսիսային Եմենը թողարկեց մետաղադրամներ 1, 5, 10, 25 և 50 ֆիլս և 1 ռիալ արժեքներով։ Ֆիլսը հանվեց շրջանառությունից։

1993 թվականին Եմենի Կենտրոնական բանկը ներկայացրել է 1 և 5 ռիալ անվանական արժեքով նոր մետաղադրամներ։ Դրանց հաջորդեցին 1995 թվականին 10 ռիալ մետաղադրամները, իսկ 2004 թվականին՝ 20 ռիալ։

YRl 1 YRls 5 YRls 10 YRls 20

Թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորման պահին Եմենի Կենտրոնական բանկի թղթադրամները շրջանառության մեջ էին 1, 5, 10, 20, 50 և 100 ռիալ անվանական արժեքներով։ 1993 թվականին 1 և 5 ռիալ թղթադրամները փոխարինվեցին մետաղադրամներով, նույնը տեղի ունեցավ 1995 թվականին 10 ռիալ թղթադրամների հետ։ 2004 թվականին 20 ռիալթղթադրամները փոխարինվել են մետաղադրամներով։

250 ռիալ թղթադրամը թողարկվել է 2009 թվականի նոյեմբերի 14-ին[4][5]։

2017 թվականին Եմենի Կենտրոնական բանկը, որն տեղափոխվել էր Ադեն՝ նրա ժամանակավոր մայրաքաղաքը քաղաքացիական պատերազմի պատճառով, թողարկեց ռիալի թղթադրամներ՝ փոփոխված անվտանգության հատկանիշներով և տարբեր չափերով։ 2018 թվականին Եմենի Կենտրոնական բանկը վերադարձրեց 200 ռիալ թղթադրամը և թողարկեց նոր 100 ռիալ թղթադրամը։

1990—2018 թվականների շարք
Պատկեր Անվանական արժեք
(риалов)
Չափեր
(մմ)
Հիմնական
գույներ
Նկարագրություն տարեթիվ
Դիմերես Դարձերես Դիմերես Դարձերես Թողարկում Շրջանառությունից հանված
5 130×70 կարմիր Դար ալ-Հաջար պալատ Կալաթ ալ-Կահիրե ամրոց 1991 1993
10 135×70 փիրուզագույն Ալ-Բաքիրիա մզկիթ Մարիբի ամբարտակ 1990 1992 1995
20 145×75 շագանակագույն Դիոնիսոսի մարմարե արձան Ավանդական կառույցներ 1990 2004
Ադենի ծոց 1995
50 150×75 կանաչ Մաադքարիբի բրոնզե արձան Շիբամ քաղաք 1993 1994 շրջանառվում է
100 կարմիր Ադենի հնագույն ջրատար խողովակներ Սանաա 1993
150×70 վարդագույն, մանուշակագույն Վիշապի արյուն խեժ, Սոկոտրա Գյուղատնտեսական տերասներ 2018
200 155×75 կանաչ Ալեբաստրե արձան Էլ-Մուքալլա 1996
150×70 դեղին Զաբիդ ամրոց Ալ-Մահրա պրովինցիա, բնապատկեր 2018
250 155×75 շագանակագույն
երկնագույն
Ալ-Սալեհ մզկիթ Էլ-Մուքալա 2009
500 155×80 մանուշակագույն Կենտրոնական բանկի շենք Բիլքիս թագուհու գահը Մարիբում 1997
голубой
фиолетовый
Դար ալ-Հաջար պալատ Ալ-Մուհդար մզկիթ 2001 2007
155×70 երկնագույն
կանաչ
Ալ-Մուհդար մզկիթ Դար ալ-Հաջար պալատ 2017
1000 155×85 կանաչ
մոխրագույն
Սուլթան ալ-Քաթարիի պալատ Բաբ էլ-Յաման դարպասներ 1998 2004
2006 2009
2012
155×70 2017
Պատկերի մասշտաբը՝ 1,0 պիքսել 1մմ-ին

Փոխարժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

YER ներկա փոխարժեքները
Google Finance կայքից՝: AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
XE.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
OANDA.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եմենի ռիալ» հոդվածին։

Yemen, North Yemen Rial, banknote catalog

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ghalib bin Awadh al-Qu'aiti, The Maria Theresa Thaler in Hadhramaut: Some Reflections, The British-Yemeni Society». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 27-ին.
  2. BTI 2014- Yemen Country Report
  3. Ghalib bin Awadh al-Qu’aiti, The Maria Theresa Thaler in Hadhramaut: Some Reflections, pub. by: The British-Yemeni Society
  4. BanknoteNews.com Արխիվացված 2011-09-17 Wayback Machine Retrieved 2011-09-06.
  5. [https://web.archive.org/web/20110917023627/http://banknotenews.com/files/b1bc491385791021544c4b6d9afa3733-867.php Արխիվացված է Սեպտեմբեր 17, 2011 Wayback Machine-ի միջոցով: Արխիվացված է Սեպտեմբեր 17, 2011 Wayback Machine-ի միջոցով: Yemen new 250 rial note confirmed] Արխիվացված 2011-09-17 Wayback Machine Արխիվացված է Սեպտեմբեր 17, 2011 Wayback Machine-ի միջոցով:, BanknoteNews.com. Retrieved 2011-09-06.