Եղիա Ներսեսյան
(Վերահղված է Եղիա Ներսիսյանից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եղիա Ներսեսյան | |
---|---|
Ծնվել է | 1978 |
Ծննդավայր | Հալեպ, Սիրիա |
Եղիա Ներսիսյան (ծնվ.՝ 1978, Հալեպ, Սիրիա), հայ բնապահպան ակտիվիստ, լուսանկարիչ, հասարակական գործիչ, «Նախախորհրդարան» շարժման անդամ, Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդ անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1978 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ և ավարտել է «Մխիթարյան միաբանության» դպրոցը՝ հետագայում ուսումնասիրելով նաև լուսանկարչություն[1]։
2001 թվականին մեկնել է Հայաստան բնակություն հաստատելու։ Աշխատել է որպես լեռնային ուղեկցորդ և աշխատանքային հարուստ փորձ ձեռք բերելուց հետո՝ դարձել անկախ լուսանկարիչ[1]։
Մասնագիտության բերումով խորությամբ ճանաչել է Հայաստանի բնությունը, որը հետագայում առիթ է հանդիսացել՝ միանալու բնության պաշտպանության պայքարին։ Վերջին տարիներին մասնակցում է Հայաստանում ծավալվող բնապահպանական և քաղաքացիական շարժումներին[1]։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆեյսբուքյան ասուլիս. Եղիա Ներսեսյան
- «Դեմ առ դեմ». Եղիա Ներսեսյան-Լևոն Գալստյան
- Որովհետև մենք մշակույթի նախարարություն չունենք...Եղիա Ներսեսյան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Եղիա Ներսեսյանը «Նախախորհրդարանի» կայքում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
|