Հովհաննես Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Ղազարյան
Ծնվել էհուլիսի 15, 1911(1911-07-15)
Գայ, Հայաստան
Մահացել է1994
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
ԱնդամակցությունՀԳՄ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինհայերեն
ԿուսակցությունԽՄԿԿ
Երեխա(ներ)

Վիգեն Ղազարյան

Գագիկ Ղազարյան

Հովհաննես Գրիգորի Ղազարյան (հուլիսի 15, 1911(1911-07-15), Գայ, Հայաստան - 1994), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ Գրողների միության անդամ 1940 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Ղազարյանը 1935 թվականին ավարտել է Երևանի ֆինանսա-տնտեսական տեխնիկումը, 1939 թվականին՝ Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1939-1947 թվականներին աշխատել է գրականության թանգարանում, միաժամանակ հայոց լեզու և գրականություն է դասավանդել էլեկտրամեխանիկական տեխնիկումում։ 1948 թվականից եղել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1950 թվականին ««Անուշ»-ի ստեղծագործական պատմությունը» թեմայով ատենախոսություն է պաշտպանել, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մանուկների ռազմախաղը, 1941
  • Շուշանիկ Կուրղինյան, 1955
  • Սովետահայ գրականության տարեգրություն. 1917-1956, 1957
  • Հայ պոեզիան 1917-1920 թվականներին, 1958
  • Ազատ Վշտունի, 1959
  • Սովետահայ գրականության պատմություն (հատոր 1), 1961
  • Հայ նոր գրականության պատմություն (հատոր 3), 1964
  • «Անուշի» ստեղծագործական պատմությունը, 1975
  • Հայ նոր գրականության պատմություն (հատոր 5), 1979

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկ Խաչատրյան «Գրական տեղեկատու», 1986, էջ 332
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Ղազարյան» հոդվածին։