Եզնակող սակավաճաճանչ
Եզնակող սակավաճաճանչ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
Ընտանիք | Նեխուրազգիներ (Apiaceae) |
Ենթաընտանիք | Նեխուրայիններ (Apioideae) |
Ցեղ | Եզնակող (Bupleurum) |
Տեսակ | Եզնակող սակավաճաճանչ (B. pauciradiatum) |
Միջազգային անվանում | |
Bupleurum pauciradiatum |
Եզնակող սակավաճաճանչ (լատին․՝ Bupleurum pauciradiatum), հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
30-60 սմ բարձրությամբ միամյա խոտաբույս է։ Ներքևի տերևները նշաձև են, իսկ վերինները՝ համարյա բզաձև։ Հովանոցի ճառագայթները 2-3 են։ Պսակաթերթերը թեթևակի ատամնավոր եզրով են և մեջքի կողմից ծծիչներով, իսկ պտուղը՝ հարթ և ձվձև[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է Իջևանի (Շամլուղ գյուղի շրջակայք) և Զանգեզուրի (Կապանի շրջակայք, «Շիկահող» պետական արգելոց ֆլորիստիկական) շրջաններում։ Աճում է նաև Արևելյան Անդրկովկասում և Հարավային Անատոլիայում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-1200 մ բարձրությունների վրա, թփուտային մացառուտներում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոցելի, մասնատված արեալով տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Տնտեսական գործունեության պատճառով առկա է աճելավայրերի խախտման սպառնալիք։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակչության մեջ ընդգրկված էր որպես անորոշ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|