Դ.Ե.Մ.Ի.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դ.Ե.Մ.Ի.
Հիմնադրման ամսաթիվ1986

Դ.Ե.Մ.Ի. (ռուս.՝ Д.Е.М.И.), քաղաքային թատրոն-ստուդիա Օբնինսկում, ստեղծվել է 1986 թվականին։ Թատրոնն իր անվանումն ստացել է հիմնադրի` Օլեգ Դեմիդովի ազգանվան տառերից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դ.Ե.Մ.Ի. թատրոն-ստուդիան հիմնադրվել է 1986 թվականի դեկտեմբերի 12-ին[1], ռեժիսոր Օլեգ Դեմիդովի կողմից։ Սկզբնապես թատրոնը կոչվել է «Վասիլյոկ»` ի պատիվ Անատոլի Վասիլևի, այնուհետև Դեմիդովի կողմից անվանափոխվել է` կոչվելով Դ.Ե.Մ.Ի.: Ստուդիան ստեղծվել է դպրոցական դրամատիկական խմբակի հիմքի վրա և քաղաքային կարգավիճակ է ստացել այն բանից հետո, երբ խմբակի բեմադրած ներկայացումը դիտել է Օբինսկի առաջին քաղաքապետ, թատերասեր Յուրի Կիրիլովը[2]։

Մենք դաստիարակվել ենք Էֆրոսի, Տովստոնոգովի, Եֆրեմովի, Վասիլևի մեծ ներկայացումներով։ Այդ թատրոնին ցանկացած ձևով ծառայելը մեծ պատիվ էր։ Ի սկզբանե իմ խումբը կոչվում էր «Վասիլյոկ» (ռուս.՝ Василёк)` ի պատիվ Վասիլևի։ Այնպիսի մոգական երևույթին պատկանելը, ինչպիսին է ռուսական թատրոնը, մեծ խորհուրդ ունի։ Իսկ վերջին 20 տարում թատերական մշակույթի մակարդակը երկրում ընկել է։ Ինչպիսինն էին ԲԴՏ-ն, Տագանկան, Լենկոմը և ինչ են դարձել դրանք։ Իսկ Օբինսկ բերվող անտրեպրիզային ներկայացումների մասին առհասարակ ասելիք չկա։ Ռուսական մեծ թատրոն էլ չկա, իսկ արդյոք հետաքրքիր է ծառայել նրան, ինչն այլևս չկա[2]։

Դ.Ե.Մ.Ի. ներկայացումները անցկացվում են մանկապատանեկան ստեղծագործական «Էվրիկա» կենտրոնում (Լենինի պողոտա, 131)։ 2011 թվականին Դեմիդովը այնպես է խոսել թատերական իր տարածության մասին.

... Երազում եմ լույսի մասին։ Պետք է փոխել թատրոնի լուսավորությունը, այսինքն` սոֆիտները։ Վերջերս քաղաքը մեր թատրոնին ձայն է նվիրել։ Եվ դա շատ բաներ է փոխել ներկայացումներում։ Երազում եմ հանել դահլիճի նստարանները և տեղը բարձեր դնել։ Այդպիսով բեմն ավելի բարձր կդառնա։ «Էվրիկա»-յի դահլիճի տարածությունը բոլորին դուր է գալիս։ Դելն այն անվանել է ծավալով լավագույն տարածքներից մեկը։ Ուղղակի այնտեղ ամեն ինչ հին է, և դրա դեմ պետք է ինչ-որ բան անել։ Եթե մենք նստարանների փոխարեն բարձեր դնենք, ներկայացում կարելի է ցանկացած տեղ խաղալ, այդ թվում և` հանդիսասրահում[3]։

Օլեգ Դեմիդովը կարծում է, որ ինքը հետևորդներ չունի, և «Դ.Ե.Մ.Ի.» թատրոնը կդադարի գոյություն ունենալ նրա հետ[2]։

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հինգ երեկո» (Ալեքսանդր Վոլոդին)[4]
  • «Ապրիլյան կախարդանք»(Ռեյ Բրեդբերի)[4]
  • «Նատաշայի երազանքները» (Յարոսլավ Պուլինովիչ)։ Ներկայացման պրեմիերան եղել է 2010 թվականին։ Նույն տարում «Դ.Ե.Մ.Ի.» թատրոն-ստուդիան այս ներկայացմամբ մասնակցել է VII միջազգային «Ավանգարդ և ավանդույթներ» թատերական փառատոնին, և դերասանուհի Վալերիա Կաշլաևան արժանացել է մրցանակի` լավագույն դերասանուհի անվանակարգում։
  • «Իսկ լուսաբացներն այստեղ խաղաղ են» (Բորիս Վասիլև)[5][6]
  • «Երկարագուլպա Պեպան» (Աստրիդ Լինդգրեն)[7]
  • «Փոքրիկ Իշխանը» (Անտուան դը Սենտ-Էքզյուպերի)։ Օբինսկի 8-րդ բաց թատերական «ՄԻԳ» փառատոնի ժամանակ ներկայացման ռեժիսոր Օլեգ Դեմիդովը ստացել է ժյուրիի հատուկ մրցանակ` կոնցեպտուալ ռեժիսորական լուծման համար[3]։

Հայտնի դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Обнинскому театру D.E.M.I. 12 декабря исполняется 24 года // Livepark.pro. — 8 декабря 2010 года.
  2. 2,0 2,1 2,2 Собачкин Алексей Стареющее искусство // Новая среда +. — 16 ноября 2010 года.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Никулина Н. О. Демидов: «Театр — это кафедра» // Обнинск. — 22 декабря 2011 года. — № 156 (3566).(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 Афиша // Балабаново. — 17 ноября 2010 года. — № 45 (488).
  5. Театр военных действий // Новая среда +. — 18 февраля 2010 года.
  6. Итоги года // НГ-регион. — 24 декабря 2010 года. — № 50 (887). Архивировано из первоисточника 1 Նոյեմբերի 2013.
  7. Самый лучший праздник // Obninsk.Name. — 1 августа 2011 года.
  8. 8,0 8,1 Никулина Н. Обнинский рыцарь на столичной сцене // Обнинск. — 2 августа 2011 года.