Դևիդ Ֆրանցոնի
Դևիդ Ֆրանցոնի | |
---|---|
Ծնվել է | մարտի 4, 1947[1][2] (77 տարեկան) |
Ծննդավայր | Վերմոնտ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Վերմոնտի համալսարան |
Մասնագիտություն | սցենարիստ և կինոպրոդյուսեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա |
Դևիդ Հարոլդ Ֆրանցոնի (անգլ.՝ David Harold Franzoni, մարտի 4, 1947[1][2], Վերմոնտ, ԱՄՆ), ամերիկացի սցենարիստ և ռեժիսոր։ Առավել հայտնի է որպես «Գլադիատոր» (2000) ֆիլմի սցենարի համահեղինակ և համապրոդյուսեր[3][4], որի համար ներկայացվել է «Օսկար» մրցանակի լավագույն սցենարի համար և արժանացել նույն մրցանակի լավագույն ֆիլմի համար[4][5][6][7]։ Նրա հեղինակած սցենարով նկարահանված հայտնի ֆիլմերից են նաև «Արթուր թագավոր» (անգլ.՝ King Arthur, 2004)[8][9][10][5][6], «Ամիստադ» (անգլ.՝ «Amistad», 1997)[11] և «Ցատկոտող Ջեք» (անգլ.՝ «Jumpin' Jack Flash», 1986)[12] կինոնկարները։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Գլադիատոր» ֆիլմի համար Ֆրանցոնիի գրած սցենարը «սուր և սանդալ» ժանրի վերածնունդն էր[13], որում նա ներկայացրել է բնօրինակից խիստ տարբերվող կերպարներ և որպես հիմք ընդունել առկա պատմական և հնագիտական աղբյուրները[14]։ Նա սցենարի վրա սկսել է աշխատել 1970-ական թվականներին՝ հռոմեական գլադիատորների մասին մի գրքի ընթերցումից հետո։
Ֆրանցոնին որոշել է «Ամիստադ» ֆիլմի համար չօգտագործել ֆիլմերի համար ստանդարտ պատմողական ձև և դա բացատրել է հետևյալ կերպ. «Այս տիպի ֆիլմերին բնորոշ հակումն է ունենալ աղքատ, շղթայված սևամորթ մարդ, որը գալիս է սպիտակամորթ տղայի ներկայությամբ, որն ունի բարի հոգի և պայքարում է բարի հավատով, որպեսզի ազատի սևամորթին»[15]։ Հենց Ֆրանցոնին է Սթիվեն Սփիլբերգին համոզել դառնալ ֆիլմի ռեժիսոր[13]։
Ֆրանցոնին պնդում է, որ «Արթուր թագավոր» ֆիլմի սցենարն «ավելի շատ ուղղված է պատմությանը, քան առասպելին»[16], և կրկին հիմնվել է հնագիտական վկայությունների վրա՝ փորձելով կերպարին տալ ավելի իրատեսական մարդկային և քաղաքական մեկնաբանություն[17][18]
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ֆիլմ | Բնօրինակ անվանում | Սցենարիստ | Պրոդյուսեր | Ռեժիսոր(ներ) | Նշումներ |
---|---|---|---|---|---|---|
1986 | Ցատկոտող Ջեք | Jumpin' Jack Flash | Այո | Ոչ | Պեննի Մարշալ | սցենարի համահեղինակներ՝ Չարլզ Շայեր, Նենսի Մեյերս և Քրիս Թոմփսոն |
1992 | Քաղաքացի Քոն | Citizen Cohn | Այո | Ոչ | Ֆրենկ Փիրսոն | հեռուստաֆիլմ |
1997 | Ամիստադ | Amistad | Այո | Ոչ | Սթիվեն Սփիլբերգ | |
2000 | Գլադիատոր | Gladiator | Այո | Այո | Ռիդլի Սքոթ | սցենարի համահեղինակ Ջոն Լոգանի և Ուիլյամ Նիքոլսոնի հետ |
2004 | Արթուր թագավոր | King Arthur | Այո | Ոչ | Անտուան Ֆուկուա | |
2018 | Սև ու սպիտակ շերտեր։ Յուվենտուսյան պատմություն | Black and White Stripes: The Juventus Story | Ոչ | գործադիր | Լա Վիլլա եղբայրներ | վավերագրական ֆիլմ |
JSA | Այո | Ոչ | ռեժիսորական նորամուտ | |||
Գլադիատոր 2 | Gladiator 2 | Ոչ | Այո | Ռիդլի Սքոթ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #133472841 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 SNAC — 2010.
- ↑ Ortega Giménez, Alfonso (2013 թ․ դեկտեմբերի 17). «Derecho romano». Cine y derecho en 21 películas (իսպաներեն). Editorial Club Universitario. էջ 191. ISBN 9788415941729.
- ↑ 4,0 4,1 Marks, Dara (2009 թ․ փետրվարի 23). «Filmography». Inside Story: The Power of the Transformational Arc. A&C Black. էջ 337. ISBN 9781408109427.
- ↑ 5,0 5,1 Indick, 2004, "Conclusion", էջ 250
- ↑ 6,0 6,1 Santas, Wilson, G, էջ 230
- ↑ Scott, Ridley (2005). «Filmography». In Knapp, Laurence F.; Kulas, Andrea F. (eds.). Ridley Scott: Interviews. Univ. Press of Mississippi. էջ 27. ISBN 9781578067268.
- ↑ Santas, Wilson, K, էջ 309
- ↑ Shaheen, Kareem (2016 թ․ հունիսի 6). «Rumi film will challenge Muslim stereotypes, says Gladiator writer». The Guardian. Istanbul. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Indick, 2004, "Part Four", էջ 145
- ↑ Godawa, 2011, Christianity, էջ 202
- ↑ Sun, Rebecca (2014 թ․ հունիսի 16). «Oscar-winning Producer David Franzoni Signs With Paradigm». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ 13,0 13,1 Alberich, Enric (2009). Películas clave del cine histórico (իսպաներեն). Ediciones Robinbook. էջ 188. ISBN 9788496924741.
- ↑ Caparrós Lera, José María; José Martín, Jerónimo (2001). «Gladiator de Ridley Scott». El cine de fin de milenio (1999-2000) (իսպաներեն). Ediciones Rialp. էջ 128. ISBN 9788432133442.(չաշխատող հղում)
- ↑ Hixson, Walter L. (2003). «Steven Spielberg American Dream». The American Experience in World War II: The United States and the road to war in Europe. Taylor & Francis. էջ 253. ISBN 9780415940290.
- ↑ Soriano, John. «WGA.org's Exclusive Interview with David Franzoni» (PDF). WGAW. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Godawa, 2011, Story Telling in the Movies, էջ 76
- ↑ Matthews, John (2004). «An interview with David Franzoni». Arthuriana. 14 (3): 116.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Godawa, Brian (2011). Hollywood Worldviews: Watching Films with Wisdom & Discernment. InterVarsity Press. էջ 261. ISBN 9780830869534.
- Indick, William (2004). Psychology for Screenwriters. Michael Wiese Productions. էջ 304. ISBN 9781615930456.(չաշխատող հղում)
- Raw, Laurence (2009 թ․ սեպտեմբերի 28). The Ridley Scott Encyclopedia. Scarecrow Press. էջ 336. ISBN 9780810869523.
- Santas, Constantine; Wilson, James M.; Colavito, Maria; Baker, Djoymi (2014). The Encyclopedia of Epic Films. Scarecrow Press. էջ 712. ISBN 9780810882485.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դևիդ Ֆրանցոնի Internet Movie Database կայքում
|