Դոմինիկ Սոլանկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոմինիկ Սոլանկե
Dominic Solanke
Սոլանկեն Չելսիի կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Dominic Ayodele Solanke-Mitchell
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Նիգերիա Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 14, 1997(1997-09-14)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Ռեդինգ
Հասակ 187 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բորնմութ
Համար 9
Պատանեկան կարիերա
2004-2014 Անգլիա Չելսի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2017 Անգլիա Չելսի 0 (0)
2015-2016   Նիդերլանդներ Վիտես 25 (7)
2017-2019 Անգլիա Լիվերպուլ 21 (1)
2019-ներկա Անգլիա Բորնմութ 25 (0)
Ազգային հավաքական
2012-2013 Անգլիա Անգլիա Մ16 6 (1)
2013-2014 Անգլիա Անգլիա Մ17 14 (11)
2014-2015 Անգլիա Անգլիա Մ18 7 (3)
2015-2016 Անգլիա Անգլիա Մ19 10 (3)
2016-2017 Անգլիա Անգլիա Մ20 15 (10)
2015-2019 Անգլիա Անգլիա Մ21 18 (9)
2017-ներկա Անգլիա Անգլիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 19-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 19-ի, 2019

Դոմինիկ Սոլանկե (անգլ.՝ Dominic Solanke, սեպտեմբերի 14, 1997(1997-09-14)[1][2], Ռեդինգ), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բորնմութի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չելսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլանկեն Չելսիի ակադեմիայի սան է[4][5][6]։ 2014 թվականի հուլիսի 29-ին թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարեց, որ իրեն մեղավոր կհամարի, եթե իր գլխավորությամբ Սոլանկեն չդառնա Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ[7][8]։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2014 թվականի սեպտեմբերին[9]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը անգլիացին նշեց հոկտեմբերի 21-ին՝ փոխարինելով Օսկարին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Մարիբորի դեմ խաղում[10][11] և դառնալով Չելսիի պատմության այդ պահին ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով ելույթ է ունեցել այս մրցաշարում[12][13]։ 2014-15 մրցաշրջանում Սոլանկեն ճանաչվեց Չելսիի ակադեմիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ[14]։

2015 թվականի օգոստոսի 4-ին Սոլանկեն 1 տարվա վարձավճարով միացավ Վիտեսին[15][16][17][18]։ Իր դեբյուտը Նիդերլանդների առաջնությունում նշեց օգոստոսի 23-ին՝ փոխարինման մտնելով Ֆեյենորդի դեմ խաղում[19]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Սոլանկեն խփեց օգոստոսի 30-ին՝ Կամբյուրի դեմ խաղում[20]։ Դեկտեմբերի 18-ին նա գոլ խփեց Տվենտեի դեմ խաղում[21][22]։ 2016 թվականի մարտի 20-ին անգլիացին դուբլ ձևակերպեց Գրոնինգենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[23][24]։ Վիտեսի կազմում Սոլանկեն անցկացրեց 26 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[25]։ 2016-17 մրցաշրջանում անգլիացին վերադարձավ Չելսի՝ դառնալով թիմի երրորդ հարձակվողը Դիեգո Կոստայից և Միշի Բատշուայիից հետո, սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում ակումբի առաջին թիմի կազմում[26]։

Լիվերպուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 30-ին Սոլանկեն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց Լիվերպուլ[27][28][29]՝ ակումբին միանալով հուլիսի 10-ին[30][31][32]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 15-ին՝ փոխարինելով Ռոբերտո Ֆիրմինոյին Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլի Հոֆենհայմի դեմ խաղում[33]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Սոլանկեն անցկացրեց օգոստոսի 19-ին՝ փոխարինելով Ջորջինո Վեյնալդումին Քրիսթալ Փելասի դեմ խաղում[34][35]։ Նոյեմբերի 29-ին անգլիացին գոլային փոխանցում տվեց Սադիո Մանեին Ստոկ Սիթիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[36][37]։ Իր առաջին և միակ գոլը խփեց 2018 թվականի մայիսի 13-ին՝ Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում[38][39]։ Լիվերպուլի կազմում Սոլանկեն անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[40][41]։

Բորնմութ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 4-ին Սոլանկեն 19 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Բորնմութ[42][43][44][45]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 2-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[46][47]։ Մարտի 16-ին անգլիացին գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[48][49]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլանկեն իրավասու է ներկայացնել Անգլիան ու Նիգերիան միջազգային ասպարեզում[50], և հանդես է եկել Անգլիայի բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[51][52]։ 2014 թվականի մայիսին նա Անգլիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 4 հանդիպում[53], խփելով 4 գնդակ և դառնալով մրցաշարի միացյալ լավագույն ռմբարկուն։ Անգլիան հաղթեց մրցաշարը[54][55]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտության մատնելով Նիդերլանդներին[56][57]։ 2014 թվականին Սոլանկեն ճանաչվեց Անգլիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[58][59]։

2016 թվականին Սոլանկեն մասնակցեց Եվրոպայի Մ19 առաջնությանը[60]՝ անցկացրած 3 հանդիպումներում դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[61]։ 2017 թվականին նա մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[62][63]՝ անցկացնելով 7 հանդիպում և դառնալով 4 գոլի հեղինակ։ Անգլիան հաղթեց առաջնությունը[64][65]՝ եզրափակչում 1-0 հաշվով հաղթելով Վենեսուելային[66][67], իսկ Սոլանկեն ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ[68][69][70]։ 2019 թվականին նա մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[71][72][73]՝ անցկացնելով 1 հանդիպում[74], իսկ Անգլիան դուրս մնաց խմբային փուլից[75][76][77]։

Անգլիայի ազգային հավաքական Սոլանկեն առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի նոյեմբերի 11-ին՝ Բրազիլիայի դեմ ընկերական խաղի համար[78][79][80][81]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 14-ին՝ փոխարինելով Ջեյմի Վարդիին Բրազիլիայի դեմ խաղում[82][83]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերի 19-ի դրությամբ[84]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Չելսի 2014–15 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 1 0 0 0 1 0
Վիտես (վարձավճար) 2015–16 Էրեդիվիզի 25 7 1 0 26 7
Լիվերպուլ 2017–18 Պրեմիեր Լիգա 21 1 1 0 4 0 1 0 27 1
Բորնմութ 2018–19 Պրեմիեր Լիգա 10 0 0 0 0 0 10 0
2019–20 15 0 0 0 2 0 17 0
Ընդհանուր 25 0 0 0 0 0 2 0 27 0
Կարիերայի ընդհանուր 71 8 2 0 5 0 3 0 81 8

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերի 19-ի դրությամբ[84]

Անգլիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 1 0
Ընդհանուր 1 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Չելսի

Լիվերպուլ

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Մ17

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնություն. 2014[57]

Անգլիա Մ20

  • ՖԻՖԱ աշխարհի Մ20 առաջնություն. 2017[65]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չելսիի ակադեմիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2014-15[14]
  • Անգլիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2014[58]
  • ՖԻՖԱ աշխարհի Մ20 առաջնության լավագույն ֆուտբոլիստ. 2017[68]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «England - D. Solanke - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. «Dominic Solanke profile: How good can the forward be for Liverpool?». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. Lewis, Darren; Friend, Nick (2015 թ․ մարտի 24). «Who is Dominic Solanke? All you need to know». mirror. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. «Scout Report | Dominic Solanke: Chelsea's explosive young striker». Outside of the Boot (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  7. «Mourinho: Our bright blue future». www.chelseafc.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  8. Todd, Oliver (2014 թ․ հուլիսի 29). «Jose Mourinho says if Chelsea kids don't play for England, blame ME!». Mail Online. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  9. «Done Deal : Dominic Solanke Signs Professional Terms With Chelsea:: All Nigeria Soccer - The Complete Nigerian Football Portal». www.allnigeriasoccer.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  10. «Chelsea FC - NK Maribor, Oct 21, 2014 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  11. «Chelsea 6-0 NK Maribor». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  12. Hayes, Garry. «5 Things You Didn't Know About Chelsea Youngster Dominic Solanke». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  13. «5 Things to Know About Liverpool's New Signing Dominic Solanke». 90min.in (անգլերեն). 2017 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  14. 14,0 14,1 «Hazard at the double | Official Site | Chelsea Football Club». ChelseaFC. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  15. «Solanke loaned to Vitesse | Official Site | Chelsea Football Club». ChelseaFC. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  16. «Chelsea's Dominic Solanke joins Vitesse Arnhem on season-long loan». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  17. «Chelsea's Solanke joins Vitesse on loan». ESPN.com. 2015 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  18. 161385360554578 (2015 թ․ օգոստոսի 4). «ANOTHER Chelsea starlet to join Vitesse Arnhem on season-long loan». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  19. «Feyenoord Rotterdam - Vitesse Arnhem, Aug 23, 2015 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  20. «Vitesse Arnhem - SC Cambuur-Leeuwarden, Aug 30, 2015 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  21. «Vitesse Arnhem - FC Twente Enschede, Dec 18, 2015 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  22. «Vitesse vs Twente». SkySports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  23. «FC Groningen - Vitesse Arnhem, Mar 20, 2016 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  24. «Groningen vs Vitesse». SkySports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  25. «Dominic Solanke | Football Stats | Bournemouth | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  26. Tighe, Sam. «Scouting Notebook: Liverpool's Dominic Solanke Proving He's More Than a Finisher». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  27. «Reds agree terms to sign Dominic Solanke». Liverpool FC. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  28. «OFFICIAL: Liverpool reach agreement for Dominic Solanke signing from Chelsea - Goal.com». Goal.com (անգլերեն). 2017 թ․ մայիսի 30. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  29. «Liverpool to sign Dominic Solanke after striker turns back on Chelsea». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  30. «Dominic Solanke joins Liverpool». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  31. «Dominic Solanke: Liverpool sign 19-year-old Chelsea striker». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  32. «Liverpool complete Solanke signing». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  33. «TSG 1899 Hoffenheim - Liverpool FC, Aug 15, 2017 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  34. «Liverpool FC - Crystal Palace, Aug 19, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  35. «Liverpool 1-0 Crystal Palace: Sadio Mane's second-half strike hands Reds win». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  36. «Stoke City - Liverpool FC, Nov 29, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  37. «Super-sub Salah stuns Stoke as Reds romp to win». This Is Anfield (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  38. «Liverpool FC - Brighton & Hove Albion, May 13, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  39. «Liverpool 4–0 Brighton & Hove Albion». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  40. «Dominic Solanke | Football Stats | Bournemouth | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  41. «Liverpool career stats for Dominic Solanke - LFChistory - Stats galore for Liverpool FC!». www.lfchistory.net. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  42. «Cherries complete Solanke swoop». AFCB. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  43. «Dominic Solanke: Bournemouth sign striker from Liverpool in £19m deal». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  44. Barlow, Matt (2019 թ․ հունվարի 4). «Bournemouth complete £19m signing of Dominic Solanke from Liverpool». Mail Online. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  45. «Bournemouth sign Solanke, get Clyne on loan». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ հունվարի 4. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  46. «Cardiff City - AFC Bournemouth, Feb 2, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  47. «Cardiff 2-0 Bournemouth: Bobby Reid double eases relegation fears». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  48. «AFC Bournemouth - Newcastle United, Mar 16, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  49. «Bournemouth 2-2 Newcastle: Matt Ritchie scores stunning late volley». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  50. Kent, David (2014 թ․ հոկտեմբերի 22). «Dominic Solanke - the England kid who's eligible to play for Nigeria». Mail Online. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  51. «Who is Celtic target Dominic Solanke? Everything you need to know about the Chelsea player | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  52. «Dominic Solanke - All You Need To Know About The English Striker». Sporteology (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մարտի 29. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  53. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - England». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  54. «England win European Under-17 Championship on penalties» (բրիտանական անգլերեն). 2014 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  55. UEFA.com (2014 թ․ մայիսի 22). «2013/14: England's penalty prowess pays off | Under-17». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  56. «Netherlands U17 - England U17, May 21, 2014 - 2014 UEFA European Under-17 Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  57. 57,0 57,1 Association, The Football. «England U17s win European Championship title in Malta». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  58. 58,0 58,1 «Solanke wins England award | Official Site | Chelsea Football Club». ChelseaFC. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  59. Pasztor, David (2015 թ․ հունվարի 9). «Solanke is England Men's Youth Player of the Year». We Ain't Got No History (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  60. Association, The Football. «England Under-19s squad named for Euro Finals challenge». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  61. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - England». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  62. Association, The Football. «U20s World Cup squad». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  63. «England's triumph must form the bedrock of future tournament success». The Independent (անգլերեն). 2017 թ․ հունիսի 11. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  64. Connor, Neil; Tyers, Alan (2017 թ․ հունիսի 11). «England U20s seal World Cup glory as Dominic Calvert-Lewin scores and Freddie Woodman saves penalty». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  65. 65,0 65,1 FIFA.com. «England edge Venezuela to become champions». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  66. «Venezuela U20 - England U20, Jun 11, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  67. «Under-20 World Cup: England beat Venezuela in final» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունիսի 11. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  68. 68,0 68,1 FIFA.com. «FIFA U-20 World Cup 2017 - News - Solanke takes home top honour - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  69. «Liverpool-bound Solanke wins Golden Ball». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ հունիսի 12. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  70. «Former Chelsea star Solanke wins Golden Ball at U20 World Cup». Evening Standard (անգլերեն). 2017 թ․ հունիսի 11. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  71. Association, The Football. «England U21s squad named by Aidy Boothroyd for this summer's Euro Finals in Italy». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  72. «England U21s hand Gibbs-White first call-up as he joins Maddison and Foden in Euro squad». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  73. Flanagan, Aaron (2019 թ․ մայիսի 27). «England Under-21 squad for UEFA Under-21 European Championships announced». mirror. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  74. UEFA.com. «England - U21 EURO - Squad». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  75. «European Under-21 Championship: England knocked out by late Romania flurry» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  76. Wallace, Sam (2019 թ․ հունիսի 21). «England Under-21s crash out of Euros after shipping four late goals to Romania». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  77. «England Under-21's all but out of Euro 2019 after Romania loss». The Independent (անգլերեն). 2019 թ․ հունիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  78. Association, The Football. «U20 World Cup winners join squad». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  79. «England v Brazil: Dominic Solanke, Lewis Cook and Angus Gunn called up for friendly». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  80. «Dominic Solanke earns call to full England squad for Brazil friendly». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  81. «England vs Brazil: Phil Jones out, Dominic Solanke & Lewis Cook called up | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  82. «England - Brazil, Nov 14, 2017 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  83. «England 0-0 Brazil: Hosts earn credible goalless draw at Wembley again». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  84. 84,0 84,1 «Dominic Solanke». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  85. «Chelsea 5-3 Fulham (agg 7-6): Blues youngsters win FA Youth Cup». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  86. «Chelsea beat Manchester City to retain FA Youth Cup». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ ապրիլի 27. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  87. «Man United U21 1-2 Chelsea U21: Lewis Baker bags winner». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  88. UEFA.com. «UEFA Youth League - Stylish Chelsea pick up Youth League title». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  89. Stadium, Daniel Taylor at the Olimpiyskiy (2018 թ․ մայիսի 26). «Real Madrid win Champions League as brilliant Bale sinks Liverpool». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկ Սոլանկե» հոդվածին։