Դնչիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Piglet
144 × 300px
ԿերպարԴնչիկ
Աչքերսև
ԲարեկամներՎինի Թուխ
ՍտեղծողԴիսնեյ

Դնչիկ (ռուս.՝ Пятачок, անգլ.՝ Piglet, Բորիս Զախոդերի թարգմանությունը, այլ թարգմանություններ են՝ Խոզուկը (ռուս.՝ Поросёнок), Խռխռանը (ռուս.՝ Хрюка) և այլն), Ալան Ալեքսանդր Միլնի՝ Վինի Թուխի (անգլ.՝ Winnie-the-Pooh) մասին գրքի կերպար։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դնչիկը փոքր խոզուկ է՝ Քրիստոֆեր Ռոբինից հետո Վինի Թուխի ամենամտերիմ ընկերը։ Նա շարունակ վախենում է մթությունից և շատ այլ բաներից, և միշտ անհանգստանում է տարբեր պատճառներով։ Չնայած նա շատ փոքր արարած է (անգլ.՝ Very Small Animal), բայց հաճախ հաղթահարում է իր վախերը և կատարում խիզախ գործողություններ։

Դնչիկն ապրում է անտառում՝ «հաճարենիների մոտ գտնվող շատ մեծ տանը» (անգլ.՝ very grand house in the middle of a beech tree), որի մոտ կա ցուցանակ «TRESPASSERS W.» մակագրությամբ։ Խոզուկի խոսքերով՝ դա «Trespassers William»-ի հապավումն է։ Այդպես էին անվանում նրա պապիկին։

«Վինի Թուխ» հեքիաթի կերպարների մեծամասնության նման Դնչիկը ևս ստեղծվել է Քրիստոֆեր Ռոբինի խաղալիքներից մեկի կերպարով։ Էռնեստ Շեպարդի գունավոր բնօրինակ նկարազարդումներում Դնչիկն ունի գունատ վարդագույն մաշկ և կանաչ կոմբինեզոն։

Դիսնեյի մուլտֆիլմերի ցանկում Դնչիկն առաջին անգամ հայտնվել է «Վինի Թուխը և հոգսերի օրը» սերիայում (1968)։ 1968-2005 թվականներին «Վիննի Թուխ։ Հելլոուին» ֆիլմում կերպարը հնչյունավորել է Ջոն Ֆիդլերը։ Հետագա մուլտֆիլմերում Դնչիկին հնչյունավորել է Նիկիտա Գրիդինը։

Դնչիկի Դիսնեյյան կերպար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե Դնչիկը չպետք է հայտնվեր Դիսնեյի մուլտֆիլմերում, ուստի Վինի Թուխի մասին առաջին ֆիլմում՝ «Վինի Թուխը և Մեղրով ծառը» (1966), նա բացակայում է։ Ռեժիսոր Վոլֆգանգ Ռայթերմանի խոսքերով` Դնչիկը փոխարինվել է Սուսլիկի կերպարով, քանի որ ենթադրվում էր, որ նա ունի «ավելի ազգային, համաամերիկյան բնավորություն»[1]։ Միլնի դասական գրքին ծանոթներից շատերը դժգոհեցին Դնչիկին չընդգրկելու՝ Դիսնեյի որոշումից, և ընկերությունը մեղմացրեց որոշումը։ Արդյունքում Դնչիկը հայտնվեց Թուխի մասին հաջորդ ֆիլմում՝ «Վինի Թուխը և քամոտ օրը» (1968)։

Դիսնեյում Դնչիկն ունի վարդագույն մաշկ և ծիրանագույն իրան։ Նա դրսևորում է իր վախերն ու նյարդայնությունը, այդ իսկ պատճառով հաճախ փախչում և թաքնվում է, իսկ նյարդայնացած ժամանակ կակազում է։ Բայց Դնչիկն ունի թաքնված արիություն և հաճախ է օգնում այն մարդկանց, ում վտանգ է սպառնում, նույնիսկ եթե մահու չափ վախենում է։ Նրա մասին պատմությունները սովորաբար կազմվում են այդ հատկության և կերպարի կարճահասակության շուրջ։

Դիսնեյի մուլտֆիլմերում Դնչիկը սիրում է գեղեցիկ իրեր, ինչպես՝ ծաղիկները։ Նա շատ բարի է ու մոլի ցանկություն ունի ամեն ինչ պահել մաքուր և կանոնակարգված։ Նա երբեմն ունենում է թերարժեքության բարդույթ, թեև ընկերները բարձր են գնահատում նրան։ Այնուամենայնիվ, նա հաճախ կատարում է այնպիսի գործեր, որոնք ավելի հարմար են ավելի մեծ և ուժեղ կերպարներին։ Դա կարելի է տեսնել «Վինի Թուխի նոր արկածները» կամ 2011 թվականի ֆիլմերում։

Դնչիկին կարելի է գտնել «Walt Disney Parks and Resorts»-ում։ Նա հայտնվում է ավելի հազվադեպ, քան Թուխը, Վագրը և Իշուկը, բայց ավելի հաճախ, քան Ճագարը։ 1988 թվականին Դնչիկը հանդես է եկել նաև կարճ կամեո ֆիլմում՝ «Ով է դավել Ռոջեր ճագարին»։ Նա, որպես հյուր, ներկայացել է Դիսնեյի «Մկան տունը» մուլտսերիալում։

Խորհրդային կերպար[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային նամականիշ, 1988, Խորհրդային Դնչիկ

Վինի Թուխի մասին խորհրդային մուլտֆիլմերում (1969-1972) Դնչիկի կերպարը հնչյունավորել է դերասանուհի Իա Սավվինան[2]։ Դնչիկը միշտ ծիծաղեցնում է երեխաներին իր ձախորդ արարքներով, ինչպես, օրինակ՝ երբ խցանով հարվածում է ոչ թե գնդակին, այլ Թուխին։ Քանի որ «Վինի Թուխի» խորհրդային տարբերակում բացակայում է Քրիստոֆեր Ռոբինը, նրա դերը, գնդակով արկածի տեսարանում կատարում է Դնչիկը։

Դնչիկի խոսքի հնչերանգը վերցված է բանաստեղծուհի Բելլա Ախմադուլինայից[3]։

Ազդեցություն մշակույթի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենջամին Հոֆֆը «Դաո Վինի Թուխ» գրքի հրատարակումից որոշ ժամանակ անց գրել է «Դը Պիտաչկա» ստեղծագործությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Page at Pooh Corner — General Information Արխիվացված 2008-06-12 Wayback Machine
  2. Russian animation in letters and figures | Films | «Winnie the Pooh»
  3. «Прекрасное имя: к юбилею Беллы Ахмадулиной». m24.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դնչիկ» հոդվածին։