Ալան Ալեքսանդր Միլն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ալան Ալեքսանդր Միլն

A a milne.jpg

Ծնվել է Alan Alexander Milne
Հունվարի 18, 1882
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա, Լոնդոն, Քիլբյորն
Մահացել է Հունվարի 31, 1956 (74 տարեկան)
Հարթֆիլդ, Սուսսեքս, Մեծ Բրիտանիա
Մասնագիտություն Գրող
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Գրական ոճեր մանկական

Ալան Ալեքսանդր Միլն (անգլ.՝ Alan Alexander Milne) (հունվարի 18, 1882 — հունվարի 31, 1956), անգլիացի գրող, բանաստեղծ։ Վինի Թուխի մասին պատմությունները Միլնն ստեղծել է իր որդու` Քրիստոֆեր Ռոբին Միլնի համար (1920—1996): Մինչ Վինի Թուխի մասին գրքի հրատարակությունը Միլնն արդեն բավականին հայտնի դրամատուրգ էր, սակայն Միլնը հայտնի է առաջին հերթին Վինի Թուխի մասին իր ստեղծագործություններով:

Կենսագրություն[խմբագրել]

Ալան Ալեքսանդր Միլնը ծնվել է Լոնդոնում: Նա սովորել է ոչ մեծ մասնավոր դպրոցում, որի սեփականատերն էր իր հայրը` Ջոն Միլնը (John Vine Milne): 1889—1890 թվականներին նրա ուսուցիչներից էր Հերբերտ Ուելսը: Հետո ընդունվել է Վեստմինստերյան դպրոց, այնուհետև` Քեմբրիջի Տրինիտի քոլեջ, որտեղ 1900-1903 թվականներին ուսումնասիրել է մաթեմատիկա: Ուսանողական տարիներին նա նյութեր էր գրում ուսանողական «Grant» թերթի համար: Սովորաբար նա գրում էր եղբոր` Քեննեթի հետ, և նրանք ստորագրում էին ԱՔՄ անունով: Միլնի հետ սկսեց համագործակցել բրիտանական հումորային «Punch» ամսագիրը: Հետագայում Միլնն սկսեց աշխատել այնտեղ որպես խմբագրի օգնական:

1913 թվականին Միլնն ամուսնացավ Դորոթի «Դաֆնի» դե Սելինկուրտի հետ:

Միլնը` որպես բրիտանական բանակի սպա, մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին: Նա աշխատել է բրիտանական հետախուզության քարոզչական ենթակառույցում` MI7: Ավելի ուշ նա գրել է «ՊԱտվով խաղաղություն» գիրքը, որում քննադատել է պատերազմը:

1920 թվականին ծնվել է Միլնի միակ որդին` Քրիստոֆեր Ռոբին Միլնը:

Արտաքին հղումներ[խմբագրել]