Դմիտրի Դորլիակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Դորլիակ
Ծնվել էմարտի 14, 1912(1912-03-14)
Մահացել էսեպտեմբեր 1938 (26 տարեկան)
Մահվան վայրԻրկուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ԿրթությունՍուրբ Պետրոսի դպրոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան

Դմիտրի Լվովիչ Դորլիակ (ռուս.՝ Дми́трий Льво́вич Дорлиа́к, մարտի 14, 1912(1912-03-14) - սեպտեմբեր 1938, Իրկուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային դերասան։ Երգչուհի Նինա Դորլիակի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Դորլիակը ծնվել է 1912 թվականի մարտի 14-ին։ Սերում է ֆրանսիացի ազնվականների տոհմից, որոնք Հեղափոխության ժամանակ փախել են Ռուսաստան։ Հայրը՝ Լև Դորլիակը (1875-1914), Ռուսական կայսրության պետական բանկի ղեկավարներից էր, իսկ մայրը՝ Քսենյա Նիկոլաևնան (ծնվ.՝ Ֆելեյզեն, 1881-1945), Մարիա Ֆեոդորովնայի պալատի ազնվական օրիորդ, օպերային երգչուհի էր։ Սովորել է Պետրիշուլեում։ Մոր՝ Մոսկվա տեղափոխվելուց հետո, բնակվել է Արբատ փողոցի վրա գտնվող № 30/3 տանը։

Ավարտել է թատերական դպրոց։ 1928-1938 թվականներին աշխատել է Ե. Վախթանգովի անվան թատրոնում։ Ատլետիկ կազմվածքի շնորհիվ համարվել է մոսկովյան բեմի ամենագեղեցիկ տղամարդը[1]։

«Փարիզի արշալույսները» ֆիլմի նկարահանման ժամանակ սիրավեպ է սկսել դերասանուհի Անտոնինա Մաքսիմովայի հետ։ Նրանց բաժանումը մեծ աղմուկ է հանել «Կինո» ամսագրում լույս տեսած «Վախթանգովի թատրոնի գռեհկամիտը» (ռուս.՝ Пошляк из театра Вахтангова) հոդվածի պատճառով[1]։ Արդյունքում Կինեմատոգրաֆի գլխավոր վարչության պետ Բորիս Շումյացկին հրահանգել է «բարոյազուրկ» դերասանին չընդգրկել նոր կինոնախագծերում[1]։

Անդրբայկալում հյուրախաղերի ժամանակ Դորլիակը հիվանդանում է որովայնային տիֆով, որի հետևանքով մահանում է 1938 թվականի սեպտեմբերի 18-ին Իրկուտսկում՝ 26 տարեկան հասակում[2]։

Որդին՝ Դմիտրին (1937-2018), նախքան Ֆրանսիա ներգաղթելը, հանդես է եկել Մոսկվայի տարբեր թատերախմբերում։ Մեծացել է դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերի ընտանիքում, որոնց մասին գիրք է գրել։ Նինա Դորլիակի և ամուսնու՝ Սվյատոսլավ Ռիխտերի մահվանից հետո ժառանգել է Մոսկվայի մարզում գտնվող նրանց ամառանոցը[3]։ Մահացել է 2018 թվականին Փարիզում՝ 81 տարեկան հասակում[4]։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հեղինակ Ռեժիսոր Ներկայացում Դեր
1933 Լև Սլավին Իոսիֆ Տոլչանով Ինտերվենցիա Ֆրանսուա
1934 Օնորե դը Բալզակ Ալեքսանդր Կոզլովսկի

Բորիս Շչուկին

Մարդկային կատակերգություն Լյուսիեն Շարդոն
1936 Ուիլյամ Շեքսպիր Իոսիֆ Ռապոպորտ Մեծ աղմուկ ոչնչից Կլավդիո

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
1935 Խիստ երիտասարդը Գրիշա Ֆոկին
1936 Փարիզի արշալույսները Էժեն Գորրո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Юрий Елагин. Укрощение искусств. 2-е изд. Нью-Йорк, 1988. Стр. 165—175.
  2. А. М. Данилова. Благородные девицы: воспитанницы Смольного института. ЭКСМО, 2007. Стр. 456.
  3. «Дача Рихтера продана за $ 2 000 000 // Экспресс газета». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.
  4. «Актер Дмитрий Дорлиак-младший умер в Париже // Lenta.ru, 11 марта 2018». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.