Դեղին մանգուստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեղին մանգուստ
Դեղին մանգուստ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Մանգուստներ
Ցեղ Դեղին մանգուստներ
Տեսակ Դեղին մանգուստ
Լատիներեն անվանում
Cynictis penicillata
(Cuvier, 1829)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Դեղին մանգուստ, կամ աղվեսանման մանգուստ (լատին․՝ Cynictis penicillata)[1], մանգուստների ընտանիքի (Լատ. Herpestes-Օձաքիշ) կաթնասուն։ Իր անվանումը ստացել է իր դեղնա-կարմրավուն մորթու շնորհիվ։ Լատիներեն Cynictis-սակավ, Penicillata -Ավելակ, Խոզանակ, Վրձին։ Մի շարք լեզուներով նրա անունը թարգմանաբար նշանակում է «աղվես մանգուստ»։ Դեղին մանգուստները շատ տարածված են հատկապես Աֆրիկա մայրցամաքում և համարվում են Աֆրիկայի ամենատարածված տեսակներից։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղին մանգուստների մորթու գույնը կախված է միջավայրից։ Հարավային շրջանների աղվեսանման մանգուստները ունեն կարմրավուն մորթի, իսկ հյուսիսային շրջաններում տարածվածները ունեն ավելի շատ դեղին և մոխրագույն գունավորում։ Ունի կարճ, կլորացված ականջներ և շատ նման են աղվեսներին։ Մարմնի երկարությունը հասնում է 27-38 սմ, իսկ պոչի երկարությունը 18-ից 28 սմ։ Քաշը 440-ից 800 գ., իսկ որոշ դեպքերում մինչև 1 կգ.։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղին մանգուստները տարածված են Աֆրիկայի Հարավային մասում՝ ՀԱՀ-ում, Նամիբիայում, Լեսոթոյում, Սվազիլենդում, Զիմբաբվեում և Անգոլայում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ronald M. Nowak։ Walker's Mammals of the World. Johns Hopkins University Press, 1999 ISBN 0-8018-5789-9
  • N.L. Avenant; J.A.J. Nel։ "Comparison of the diet of the yellow mongoose in a coastal and a Karoo area" in South African Journal of Wildlife Research (1992), Volume։ 22, p. 89–93.
  • O.A.E. Rasa; B.A. Wenhold; P. Howard; A. Marais։ "Reproduction in the yellow mongoose revisited" in South African Journal of Zoology (1992), Vol. 27, No. 4, p. 192.
  • B.A. Wenhold; O.A.E. Rasa։ "Territorial marking in the Yellow mongoose Cynictis penicillata: sexual advertisement for subordinates?" in Zeitschrift für Säugetierkunde (1994), Vol.59, No.3, p. 129.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վլադիմիր Ֆլինտ, Հնգալեզու բառարան կենդանիների մասին. անգլերեն, ռուսերեն, լատիներեն, գերմաներեն, ֆրանսերեն (խմբ. հրատարակություն =), 1994, էջ 103, ISBN 5-200-00643-0

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղին մանգուստ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղին մանգուստ» հոդվածին։