Դեզիրե Էկարե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեզիրե Էկարե
Ծնվել էապրիլի 15, 1939(1939-04-15)
ԾննդավայրԱբիջան, Կոտ դ'Իվուար
Մահացել էփետրվարի 16, 2009(2009-02-16) (69 տարեկան)
Մահվան վայրԱբիջան, Կոտ դ'Իվուար
ԿրթությունՓարիզի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն Կոտ դ'Իվուար
Մասնագիտացումկինոռեժիսոր
IMDbID ID 0248310

Դեզիրե Էկարե (ֆր.՝ Désiré Ecaré, ապրիլի 15, 1939(1939-04-15), Աբիջան, Կոտ դ'Իվուար - փետրվարի 16, 2009(2009-02-16), Աբիջան, Կոտ դ'Իվուար[1]), կոտդիվուարցի կինոռեժիսոր[2], ում լայն ճանաչում ու համբավ է բերել 1985 թվականին նկարահանած և Կաննի հեղինակավոր միջազգային կինոփառատոնի FIPRESCI մրցանակին արժանացած «Կանանց դեմքերը» («Visages de femmes») կինոնկարը[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեզիրե Էկարեն իր կյանքի վաղ շրջանի տարիների մեծ մասն անց է կացրել Աբիջանում։ Սովորել է Դալոայի կաթոլիկ քոլեջում, ապա՝ d'Orientation du Plateau քոլեջում, Lycée Classique d'Abidjan լիցեյում[4]։ 1959 թվականից հաճախել է Աբիջանի դրամատիկական արվեստների կենտրոնի պարապմունքներին։ 1961 թվականի սեպտեմբերին Կոտ դ՛Իվուարից մեկնել է Ֆրանսիա, որտեղ շարունակել է ուսումնառությունը, ստացել փորձարարական գիտությունների բակալավրի աստիճան[4]։ Դրանից հետո ընդունվել է Փարիզի Բլանշ փողոցում գտնվող դրամատիկական արվեստների կենտրոն, որտեղ երկու անգամ մրցանակի է արժանացել՝ որպես լավագույն ուսանողներից մեկը։ Հաջորդել է ուսումնառությունը Փարիզի կինեմատոգրաֆիայի ինստիտուտում, որն ավարտել է՝ ստանալով ռեժիսորի որակավորում[4]։

Ստեղծագործական իր գործունեությունը Դեզիրե Էկարեն սկսել է որպես դերասան՝ ընդգրկվելով Ժան-Մարի Սեռոյի ղեկավարած «Compagnie du Toucan» թատերախմբում[4]։ Նրա ռեժիսորական առաջին աշխատանքը եղել է «Համերգ աքսորվածի համար» («Concerto pour un exil») կարճամետրաժ կինոնկարը, որն արժանացել է ֆրանսիական Եր (Hyères) քաղաքում անցկացված կինոփառատոնի մրցանակին «Երիտասարդ կինո» անվանակարգում[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճամետրաժ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ռեժիսոր
  • 1967 - Concerto pour un exil (+ սցենարի, երկխոսությունների, մեկնությունների հեղինակ և մոնտաժորդ)
  • 1969 - Femme nue, femme noire = À nous deux, France (+ սցենարիստ)

Լիամետրաժ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
  • 1985 - Visages de femmes (Էժեն Սիսե Ռոլանի, Սիդիկի Բակաբայի, Ալբերտեն Ն՞Գեսանի, Կուադիո Բրուի, Մայիլե Վերոնիկայի մասնակցությամբ)[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Côte d'Ivoire: Cinéma - Désiré Ecaré n'est plus, AllAfrica.com, 17 février 2009
  2. «Cote d'Ivoire: Cinéma - Désiré Ecaré n'est plus» (French). AllAfrica.com. 2009 թ․ փետրվարի 17. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. africine.org
  4. 4,0 4,1 4,2 4,3 Richard Bonneau, Écrivains, cinéastes et artistes ivoiriens : aperçu bio-bibliographique, Abidjan; Dakar, NEA, 1973, 175 p. (lire en ligne Արխիվացված 2022-01-25 Wayback Machine), pp. 73-75
  5. «Africiné». www.africine.org. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
  6. «Filmographie». www.africine.org. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • « Une nouvelle étape dans le cinéma africain : la victoire au Festival d'Hyères du réalisateur ivoirien Désiré Ecaré», Fraternité Matin, n°|1033, 7 mai 1968, p.|7.
  • « Après le sénégalais Sembène Ousmane, l'ivoirien Désiré Ecaré voit son talent consacré à Cannes», Fraternité Matin, n°|1061, 11 juin 1968, p.|7.
  • « Samedi 20 juin au cinéma Le Paris, grande première des galas des films de Désiré Ecaré : A nous deux, France et Concerto pour un exil », Fraternité Matin, n°|1670, 1670, 16 juin 1970, p.|7.
  • Jacques Aumont, « En marge de Hyères : entretien avec Désiré Ecaré », Cahiers du cinéma, n°|203, août 1968, p.|21-22.
  • « La consécration de Désiré Ecaré», Eburnéa n°|37, juin 1970, p.|26.
  • Michel Capdenac, « Concerto pour un exil », Les Lettres Françaises, avril, 1970.
  • Henry Chapier, « Concerto pour un exil », Combat, 25 août 1969.
  • Michel Ciment, « Concerto pour un exil », Positif, n°|97, été 1968, p.|32-36.
  • Claude Gérard, « Le XXe Festival du cinéma français : un enrichissement général», Fraternité Matin, n°|1125, 27 août 1968, p.|7.
  • Claude Gérard, « Concerto pour un exil », Fraternité Matin, n°|1932, 26 avril 1971, p.|4.
  • Guy Hennebelle, « Naissance d'un cinéma ivoirien : Concerto pour un exil, opus 1 de Désiré Ecaré », Afrique Littéraire et Artistique, n°|4, avril 1969, p.|75-81.
  • « Concerto pour un exil », Jeune Afrique, 27 mai 1968.
  • « Concerto pour un exil», Les Lettres françaises, 15 mai 1968
  • « Concerto pour un exil», Les Nouvelles littéraires, 9 mai 1968.
  • René Prédal, « Désiré Ecaré », Jeune cinéma, n°|34, novembre 1968, p.|4-8.
  • « Désiré Ecaré : encore un nouveau film! », Fraternité Matin, n°|1260, 4 février 1969, p.|7.
  • Jean Rouch, « Le festival de d'Hyère a révélé un nouveau chef de file du cinéma africain : l'Ivoirien Désiré Ecaré », France Eurafrique, n°|195, Paris, 1968, p.|47-48.
  • « La consécration de Désiré Ecaré », Eburnéa, n°|37, 1970, p.|26

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]