Դավիթ XI
Դավիթ XI | |
---|---|
Զինվորական կոչում | գեներալ |
Ծնվել է՝ | 16-րդ դար |
Մահացել է՝ | մոտ 1579 |
Վախճանի վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Երկիր | Սեֆյան Պարսկաստան |
Տոհմ | Բագրատիոնիներ |
միապետ | |
Հայր | Լուսարաբ I |
Մայր | Թամար Իմերեթցի |
Երեխաներ | Բագրատ VII և Ռոստոմ |
Հավատք | Վրաց ուղղափառ եկեղեցի և իսլամ |
Դավիթ XI (Քարթլիի արքա)', Դաուդ խան, 16-րդ դար - մոտ 1579, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), եղել է Քարթլիի արքա։ Իսլամ ընդունելուց հետո պարսից շահ Թահմասպ I-ի կողմից նշանակվել է խան(1562-1578 )։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դավիթը Քարթլիի թագավոր Սիմոն I-ի եղբայրն էր, ով իր երկրի ազատագրման համար երկար տարիներ պայքարել էր Սեֆյան Պարսկաստան-ի և Օսմանյան Թուրքիայի դեմ։ Դավիթ XI-ը 1562 թվականին ներկայացել էր Թահմասպ I-ին, հրաժարվել քրիստոնեությունից և ստացել խան կոչումը։ Շահը, նրան նշանակելով Քարթլիի կառավարիչ, պարսկական բանակով ուղարկել էր իր իշխանությունը ի կատար ածելու։ Դավիթ XI-ը պարսկական օկուպացիոն ուժերի և մի քանի հավատարիմ ազնվականների հետ գնում է հաստատվելու Թբիլիսի-ի և Լուվեր Քարթլի-ի շրջաններում (Քարթլիի թագավորության մնացած մասը պատկանում էր Սիմոնին)։ Մրցակից եղբայրները իրար դեմ են դուրս գալիս մարտադաշտում։ Ռազմական գործողությունները տեղի են ունենում Թբիլիսիի շրջակայքում, որը Սիմոնի կողմից պաշարված էր (1567 -1569)։ Պարսիկները իրենց ունեցած գերակշիռ զորուժի շնորհիվ հաղթում են, գերի վերցնում Սիմոնին և շղթայակապ ուղարկում Ալամութի բերդը։ Դաուդ խանը իր տիրապետության տակ է վերցնում ամբողջ Քարթլին։ Ինչպես նախկինում, նա Պարսկաստանին տարեկան տուրք (հարկ) է վճարում։ Հայրենասեր ուժերը Սաչինո Բարաթաշվիլու գլխավորությամբ ընդդիմանում են դավաճան կառավարչին։ 1578 թվականին Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև խախտվում է խաղաղությունը։ Թուրքական բանակը Լալա Շուստաֆա փաշայի գլխավորությամբ ասպատակում է երկիրը, և Դաուդ խանը ապաստան է գտնում Լոռիում։ Շահը ազատում է Սիմոնին, նրան վերականգնում գահին և ուղարկում կռվելու Օսմանյանների դեմ։ Դաուդ խանը Լոռին հանձնում է թուրքերին, իսկ ինքը փախչում է Ստամբուլ, այնտեղ ստանձնում երկու սանջակների կառավարման գործը։ Նրա որդիները՝ Բագրատը և Խոսրոն, կալվածքներ են ստանում Պարսկաստանում։ Նա Թուրքիայում ապրելու տարիներին կազմում է «Օսմանյան դարաշրջան» բժշկական տրակտատը և մի օրինակը ուղարկում հայրենիք։
Ընտանիքը և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դավիթ XI-ը ամուսնացել է Ելենայի հետ (1569-1578) (Ալեքսանդր II Կախեթցու ազգականուհի)։ Ունեցել են հետևյալ երեխաները.
- Բագրատ II(Կախեթի թագավոր).
- Աղջիկ՝ ամուսնացած իշխան Հասանբեկ Բարաթաշվիլու հետ.
- Աղջիկ՝ ամուսնացած Արագվի Դուկի հետ.
- Աղջիկ՝ ամուսնացած Ադամսուլթան Անդրոնակիշվիլու հետ։ Նրանց աղջիկ Թամարը ամուսնացել է Լուսարբի հետ։ Դավիթը ունեցել է օրինական ժառանգ, որը Ռոստոմն է (Քարթլիի թագավոր)։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Biography of Simon I Արխիվացված 2007-09-27 Wayback Machine (In Georgian)
- Kings of Kartli at Royal Ark website (անգլերեն)