1729-1730 թվականներին Քարթլիի թագավոր Վախթանգ VI-ի շքախմբի հետ եղել է Մոսկվայում։ 1738 թվականին մտել է Վրաց հուսարական գունդը։ Մասնակցել է ռուս, զորքի եվրոպական արշավանքներին։ Հեղինակն է ինքնակենսագրական «Դավիթիանի» (1787) ժողովածուի, որը պարունակում է երկու պոեմ և քնարական բանաստեղծություններ։ «Վրաստանի աղետները» պոեմում պատկերել է Վրաստանի պատմության 18-րդ դարի առաջին կեսի դեպքերը։ Պոեմը մեծ ազդեցություն է թողել վրաց պոեզիայի վրա։ «Հովիվ Քացվիան» պոեմում նկարագրել է գյուղացիական կյանքը։ Քնարական բանաստեղծությունների մեծ մասը գրված է ժողովրդական ռոմանսների մոտիվներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 256)։