Դավիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ արքա, Նիկոլա Կորդիեի քանդակ (XVII դար), Հռոմ, Սանտա Մարիա Մաջորե բազիլիկ եկեղեցի

Դավիթ (եբրայերեն` דָּוִד, דָּוִיד‎, արաբ.՝ داوود‎‎ or داود‎ մ.թ.ա. մոտ 1040–970թթ.), Իսրայելի և Հրեաստանի (Հուդա) միասնական թագավորության երկրորդ արքա (մ.թ.ա. մոտ 1003–970 թթ.): Գահի վրա հաջորդել է Սավուղին: Հին Կտակարանում ներկայացված է որպես արդար թագավոր, թեև ոչ զուրկ սխալներից, ինչպես նաև որպես երևելի ռազմիկ (մենամարտում հաղթել է փղշտացի հսկա Գողիաթին), երաժիշտ և բանաստեղծ: Նրան է վերագրվում մի շարք սաղմոսների հեղինակությունը:

Նրա կյանքի մասին հիմնական սկզբնաղբյուրներն են Հին Կտակարանի կանոնի Բ և Գ Թագավորաց, ինչպես նաև Ա Մնացորդաց գրքերը:

Համաձայն Նոր Կտակարանի Դավթի տոհմից է սերվում Հիսուս Քրիստոսը: