Դաշտային մկնաճուռակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաշտային մկնաճուռակ
Դաշտային մկնաճուռակ
Հասուն էգը
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Բազեանմաններ
Ընտանիք Ճուռակներ
Ցեղ Մկնաճուռակներ
Տեսակ Դաշտային մկնաճուռակ
Լատիներեն անվանում
Circus cyaneus
Հոմանիշներ
  • Circus hudsonius
Արեալ
պատկեր
     Բնադրման տարածք

     Ամբողջ տարին      Ձմեռային միգրացիա

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 175430
NCBI 43466

Դաշտային մկնաճուռակ (լատ.՝ Circus cianeus), ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն։ Ձմեռող է, քիչ տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 44-52 սմ է, թևերի բացվածքը՝ 100-120 սմ. արուն վերևից մոխրագույն է, կուրծքը՝ մոխրագույն, փորը՝ սպիտակ։ Թևերը լայն են, ծայրերը՝ սև ու բութ, թևի հետին եզրը՝ մուգ մոխրագույնից սև։ էգը վերևից մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ դեղիև-դարչնագույև՝ դարչևավուն խիտ խայտերով, պոչը՝ շերտավոր։ Թռչելիս էգի և արուի գոտկատեղի սպիտակ բիծը տեսանելի է։ Որսի պահին թռչում է գետնից մի քանի մետր բարձր՝ թևերը V-աձև վեր պարզած։ Հաճախ նստում է ցաևկապատերի ցածր սյուներին կամ թմբերին։ Բնակվում է լեռնատափաստաններում, ցանքադաշտերում, կիսաանապատներում։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է մանր կաթնասուններով, թռչուններով, միջատներով։ Նպաստում է ցանքատարածությունների առողջացմանը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ դաշտամկներ և այլ մանր կրծողներ։ Ձմեռում է հիմնականում Արարատյան դաշտում։