Գևորգ Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Մինասյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 1, 1950(1950-11-01) (73 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան և  Բելգիա
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունհասարակական գործիչ և հայագետ
ԱնդամությունՅՈՒՆԵՍԿՕ

Գևորգ Սարգսի Մինասյան ( Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), մշակույթի գործիչ, հայագետ, գրող, Բելգիայի Անտվերպեն քաղաքի «Նուարդ» հայկական մշակութային միության հիմնադիր-նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Մինասյանը ծնվել է 1950 թվականի նոյեմբերի 1-ին։Երևան ԽՍՀ,ԽՍՀՄ։ Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի փիլիսոփայության բաժինը։

1999 թվականից բնակվում է Բելգիայում, Անտվերպենի «Նուարդ» հայկական մշակութային միության հիմնադիր-նախագահն է, Բենելյուքսի երկրներում լույս տեսնող «Լրագիր» հայատառ ամսաթերթի հիմնադիր-խմբագիրը[1]։ 2009 թվականից Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնության նախագահն է[2]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Մինասյանը մշտապես աշխատել է մշակույթի բնագավառում․ 1976-1996 թվականներին աշխատել է Հայաստանի մշակույթի նախարարությունում, 1996-1998 թվականներին աշխատել է Արագածոտնի մարզպետարանում՝ որպես Մշակույթի և սպորտի բաժնի պետ, այնուհետև՝ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ։ Մշակույթի նախարարությունում աշխատելուն զուգընթաց դասախոսել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետում, կուսակցական ղեկավար աշխատողների, արհմիութենական համակարգի և պետական ոլորտի մշակույթի աշխատողների վերապատրաստման դասընթացներում։

1991 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ է։ Նույն թվականից ղեկավարել է Հայ մշակույթի աշխատողների միությունը։ Նախաձեռնել և անց է կացրել մի շարք փառատոներ, այդ թվում՝ պարի միջազգային փառատոներ։

Գևորգ Մինասյանը մի շարք մասնագիտական աշխատությունների, պիեսների, 100-ի հասնող հոդվածների հեղինակ է։ Մեծ ավանդ ունի հայապահպանման, հայաճանաչման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում[3]։

Հրատարակած գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նախավերջին գնացքը», Երևան, 2010, 186 էջ
  • «Բելգիան և հայերը», Մաս առաջին, Երևան, 2011, 111 էջ
  • «Բելգիան և հայերը», Մաս երկրորդ, Երևան, 2012, 211 էջ
  • «Բելգիան և հայերը»․ Երրորդ դարից մինչև մեր օրերը, Երևան, 2016, 370 էջ[4]
  • «Նորից մի սպանեք գաղթականին», Երևան, 2018, 243 էջ[5]

Հրատարակման ընթացքում են երկու նոր գրքերը, որոնք նվիրված են Բելգիայում ժամանակավոր և մշտապես ապրող հայերին։ Վերահրատարակել է (իր առաջաբանով, նոր նիդեռլանդերենով) ցեղասպանության ականատեսներ Ֆայեզ Էլ Հուսեյնի[6][7]՝ 1916 թվականին գրած «Կոտորածները Հայաստանում» գիրքը (Անտվերպեն, 2015) և Լադիսլաս Կերկհովի՝ 1931 թվականին նույն վերնագրով գրված գիրքը (Անտվերպեն, 2018)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ մամուլ քարտարան › Որոնման արդյունքներ համար 'su:{Բելգիա}'». tert.nla.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
  2. «Բելգիայում ստեղծվեց հայկական կազմակերպությունների ֆեդերացիա». Hetq.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
  3. «Գևորգ Մինասյան. Բելգիայում բնակվում են 10-12 հազար հայեր». PanARMENIAN.Net. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
  4. AAE. «Լույս է տեսել Գևորգ Մինասյանի,, Բելգիան եւ հայերը,, գիրքը» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
  5. Գեվորգ, Մինասյան՝ (2018). Նորից մի սպանեք գաղթականին։ հոդվածներ, էսսեներ, հարցազրույցներ. HGM.(չաշխատող հղում)
  6. «Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute». www.genocide-museum.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
  7. «PanARMENIAN.Net - Mobile». www.panarmenian.net. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]