Գևորգ Հաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Հաջյան
Ծնվել էմարտի 27, 1947(1947-03-27)[1] (77 տարեկան)
ԾննդավայրՋրառատ, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1970)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (2003)
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Գևորգ Սուրենի Հաջյան (մարտի 27, 1947(1947-03-27)[1], Ջրառատ, Հայաստան), հայ ֆիզիկոս-տեսաբան։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2003):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Հաջյանը ծնվել է 1947 թվականի մարտի 27-ին, Ջրառատ (Հայաստան, Արմավիրի մարզ) գյուղում։ 1965-1970 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1970-1971 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի Տեսական ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ։ 1971-1974 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում, 1974-1977 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի Միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ։ 1976 թվականին եղել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու («Գերխիտ երկնային մարմինների արագ պտույտի և սառչելու տեսության վերաբերյալ»), 1977-1985 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի Միջուկային ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, 2001-2012 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի Ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի վարիչ[2][3][4]։

Աշխատանքները վերաբերում են գերխիստ երկնային մարմինների ֆիզիկային, մասնավորապես ուսումնասիրել է ջերմ նեյտրոնային աստղերը և սպիտակ թզուկների սառեցման երևույթը, պիոնային և տարօրինակ աստղերի մակերևութային լիցքավորված շերտի կառուցվածքը և դրանց դիտողական դրսևորումները։ Հաշվարկել է պտտվող և տատանվող սպիտակ թզուկների ու նեյտրոնային աստղերի ճառագայթած գրավիտացիոն ալիքների ինտենսիվությունը, բևեռացումը և տևողությունը։ Հետազոտել է Թորն Ժիտկովի օբյեկտների նմանակ՝ կենտրոնում նեյտրոնային աստղի փոխարեն տարօրինակ աստղ պարունակող կարմիր գերհսկայի ներքին կառուցվածքը, արտաքին դրսևորումներն ու կյանքի տևողությունը։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի ֆիզիկոսների ընկերության անդամ
  • ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի գիտական և մեթոդական խորհրդների անդամ
  • Proceedings of the YSU (Physical and Mathematical Sciences) ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ
  • 2015 թվականից «Երևանի Պետական Համալսարան» հիմնադրամի հոգաբարձունների խորհրդի անդամ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի պետական համալսարանի պատվոգիր
  • ՀՀ ԿԳ նախարարության պատվոգիր
  • Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալ

Աշխատությունններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալիքային պրոցեսների տեսության հիմունքներ։ Դասագիրք / Գ. Հաջյան։ Երևանի պետական համալսարան։ Երևան։ ԵՊՀ հրատ., 2013: ISBN 9785808418011[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=9404
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. «Գևորգ Սուրենի Հաջյան». www.ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  4. «Գևորգ Սուրենի Հաջյան». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  5. Հաջյան, Գևորգ Սուրենի (2013). Ալիքային պրոցեսների տեսության հիմունքներ։ Դասագիրք. Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ հրատ. ISBN 9785808418011.(չաշխատող հղում)