Գրքի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրքի տաճար
Տեսակշենք և գրականության թանգարան
Երկիր Իսրայել[1]
ՏեղագրությունԱրևմտյան Երուսաղեմ[1]
ՎայրԻսրայելի թանգարան
Մասն էԻսրայելի թանգարան
Հիմնադրվել է1965
ՀիմնադիրՍամուել Գոտտեսման
Կայքimj.org.il/wings/%D7%9E%D7%9B%D7%9C%D7%95%D7%9C-%D7%94%D7%99%D7%9B%D7%9C-%D7%94%D7%A1%D7%A4%D7%A8
Քարտեզ
Քարտեզ

«Գրքի տաճար»[2] (եբրայերեն՝ היכל הספר Heikhal HaSefer), Իսրայելի թանգարանի բաժին Երուսաղեմում, Արևմտյան Երուսաղեմի Գիվատ Ռամ բլրի մոտակայքում։

«Գրքի տաճարում» պահվում է այսպես կոչված Մեռյալ ծովի Կումրանի ձեռագրերը, որոնք համարվում են աշխարհում Աստվածաշնչյան ամենահին ձեռագրերը, դրանք հայտնաբերվել են 1947-1956 թվականներին, Վադի-Կումրանի և նրա մոտակայքի 11 քարանձավներում, ընդ որում այստեղ է գտնվում Մեռյալ ծովի ամենալավ պահպանված մագաղաթը, որը թվագրվում է մ.թ.ա. II դարով։

«Գրքի տաճարի» մուտքը

2013 թվականին Իսրայելի բանկը թողարկեց «Գրքի տաճարին» նվիրված իսրայելական ներդրումային դրամ[3]։

Շինարարություն և ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գրքի տաճարը» նախագծված է այնպես, որպեսզի գիրքը խորհրդանշի «Լույսի որդիների մարտիկներին Մթության որդիների հետ», տաճարը կառուցված է սպիտակ գմբեթի տեսքով՝ խորհրդանշելով Լույսի որդիներին, իսկ սև բազալտե պատը խորհրդանշում է Մթության որդիներին:

«Գրքի տաճարի» նախագծի մանրազնին մշակումը և շինարարության նախապատրաստումը տևել են յոթ տարի։ Սկզբում նախատեսված էր Երուսաղեմի հրեական համալսարանի համար բլրի վրա կառուցել «տուն» մագաղաթների պահպանման նպատակով, այնուհետև նորակառույցը պետք է կցվեր համալսարանի Ազգային գրադարանին։ Շինարարությունն ավարտվել է 1965 թվականին, դրա ֆինանսավորման գործում զգալի դեր է խաղացել հունգարացի ներգաղթյալ, բարեգործ և մեկենաս Դավիդ Սամուել Գոտտեսմանի (David Samuel Gottesman) ընտանիքը, որը ձեռք է բերել Մեռյալ ծովի մագաղաթները և անհատույց հանձնել Իսրայելի պետությանը[4][5]։

Տաճարը նախագծվել է Արմանդ Բարտոշի, Ֆրեդերիկ Կիսլերի և Հեզեր Հելլերի կողմից[6][7]։ Այն կառուցվել է սպիտակ գույնի տաճար- ստուպայի տեսքով, սպիտակ գմբեթը զարդարում է շինությունը, այն երկու երրորդով գտնվում է գետնի տակ և իր արտացոլումն է գտնում տաճարը երիզող ջրավազանում։ Սպիտակ գմբեթի դիմաց ձգվում է սև բազալտե պատը[6]։ Շինության գույների ընտրությունը պատահական չի արվել, մեկնաբանություններից մեկի համաձայն, այն հիմնված է լույսի և խավարի Որդիների կերպարների վրա, սպիտակ գմբեթը խորհրդանշում է լույսի Որդիներին, իսկ սև պատը` մթության Որդիներին։ Այսպիսով պատի սև գույնը և շինության շրջանաձևությունն ու սպիտակ գույնը խորհրդանշում են լույսի և խավարի, բարու և չարի, ճշմարտության և կեղծիքի հարատև պայքարը։ Բացի այդ, ամբողջ կառույցը նախագծվել է այն սափորի նման, որի մեջ գտնվել են մագաղաթները[6]։

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի ներքին հարդարանքը և ձևավորումը կատարվել է այնպես, որպեսզի վերարտադրվի այն միջավայրը, որում հայտնաբերվել են մագաղաթները[8]։ Ներկայացված է նաև մշտական ցուցադրություն Կումրանի մասին, որտեղ դրանք գրվել են[8]։

Մեռյալ ծովի մագաղաթների փխրունությունը և խոցելիությունը աննպատակահարմար և անհնար են դարձնում դրանց մշտական ցուցադրությունը, այդ իսկ պատճառով Գրքի տաճարում գործում է մագաղաթների ռոտացիայի համակարգը։ Մագաղաթի 3-ից 6 ամիս ցուցադրությունից հետո, այն տեղափոխվում է հատուկ պահեստարան, որտեղ անցնում է «վերականգնման» գործընթաց։ Բացի այդ «Գրքի տաճարի» ցուցադրություններում ընդգրկված են վաղ միջնադարյան հազվագյուտ աստվածաշնչյան ձեռագրեր, Մասադից բերված արտեֆակտեր, այլ հազվագյուտ ցուցանմուշներ, մասնավորապես Հալեպի օրենսգիրքը, թվագրված X դարով, որը համարվում է եբրայերեն Աստվածաշնչի հնագույն և ամբողջական տարբերակը[8][9]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Meir Ronen, "Keepers of the Scrolls," The Jerusalem Post (July 24, 1997).
  • Lelke, Roland, "Der endlose Raum in Frederick Kieslers Schrein des Buches," ("The endless space in Frederick Kiesler's Shrine of the Book") (book, 187 p.) Shaker Verlag, Aachen, (1999) (German)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. Израильский музей // Излучение плазмы — Исламский фронт спасения. — М. : Большая российская энциклопедия, 2008. — С. 59. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 11). — ISBN 978-5-85270-342-2.
  3. Shrine of the Book bullion coin
  4. Nemy, Enid (1997 թ․ հոկտեմբերի 2). «Esther G. Gottesman, 98, Zionist With Role in Scrolls Acquisition». The New York Times. Վերցված է 2009 թ․ մայիսի 6-ին.
  5. Israel’s Treasure Trove, Jerusalem Post
  6. 6,0 6,1 6,2 Muschamp, Herbert (2001 թ․ օգոստոսի 19). «A Surrealist And the Widow Who Keeps The Flame». The New York Times. Վերցված է 2009 թ․ մայիսի 6-ին.
  7. Classics: Shrine of the Book / Armand Phillip Bartos and Frederick John Kiesler
  8. 8,0 8,1 8,2 «Israel Museum, Jerusalem». Sacred Destinations. Վերցված է 2009 թ․ մայիսի 6-ին.
  9. A Sound in Silence, Jerusalem Post

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրքի տաճար» հոդվածին։