Գրյունվալդի ճակատամարտը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրյունվալդի ճակատամարտը
տեսակգեղանկար
նկարիչՅան Մատեյկո
տարի1878
բարձրություն426 ± 1 սանտիմետր
լայնություն987 ± 1 սանտիմետր
ժանրմարտանկարչություն
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՎարշավայի ազգային թանգարան
հավաքածուՎարշավայի ազգային թանգարան
կայք
Ծանոթագրություններ
 Battle of Grunwald by Jan Matejko Վիքիպահեստում

«Գրյունվալդի ճակատամարտը» (լեհ.՝ Bitwa pod Grunwaldem), լեհ նկարիչ Յան Մատեյկոյի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1878 թվականին։ Կտավում պատկերված է Գրյունվալդի ճակատամարտից տեսարան։ Յուղաներկով կտավի չափերը վիթխարի են և կազմում են 426 × 987 սմ։ «Գրյունվալդի ճակատամարտը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Վարշավայի ազգային թանգարանում (Վարշավա, Լեհաստան

Սյուժե և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի սյուժեի հիմքում ընկած է Գրյունվալդի ճակատամարտը, որը տեղի է ունեցել 1410 թվականին, Գրյունվալդի գյուղի մոտ, հուլիսի 15-ին, երբ Լեհաստանի թագավորության և Լիտվական մեծ իշխանության զորքերը համատեղ ջախջախեցին գերմանական Տևտոնական օրդենին:

Յան Մատեյկոյի «Գրյունվալդի ճակատամարտը» ստեղծագործությունը համաշխարհային հռչակ ստացավ որպես ռոմանտիկ նացիոնալիզմ բնութագրող աշխատանք։ Ռուս նկարիչ Իլյա Ռեպինը այս նկարի մասին արտահայտվել է հետևյալ խոսքերով.

«Գրյունվալդի ճակատամարտը» նկարում շատ են ճնշող տեսարանները։ Նկարի բոլոր անկյուններում այնքան շատ են հետաքիրքիր, կենդանի և ճչացող մանրամասները, որ պարզապես աչքերն ու գլուխը ուժաթափ են լինում. ամբողջը հասկանալու համար անհրաժեշտ են վիթխարի ջանքեր։ Չկա որևէ դատարկ հատված ոչ միայն ֆոնի վրա, այլև առջևի հատվածում։ Ամենուր նոր իրավիճակների, կոմպոզիցիայի, շարժման, տեսակների և արտահայտությունների ես ականատես լինում։ Այդ փաստը ցնցում է Տիեզերքի անեզր նկար[2]։
- Իլյա Ռեպին

Նկարի կենտրոնական հատվածում պատկերված մարդը, ում հագին առյուծենի է, սվինահարում է Ուկրիխ ֆոն Յունգինգենին. այդ մարդու ձեռքին Սուրբ Գեղարդն է, որը պահպանվում էր Վավելի ամրոցում[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Յոզեֆ Գեբելը կարգադրում է վերացնել «Գրյունվալդի ճակատամարտը» և «Պրուսական տուրք» ստեղծագործությունները՝ հայտարարելով, որ 10 միլիոն ռայխսմարկ կվճարի նրան, ով կասի նկարների գտնվելու վայրը[4]։ Իսկ նկարը Լեհաստանի մի քանի հայրենասերների կողմից թաքցվել էր Լյուբլինի մոտակայքում. մի քանի անձինք մահապատժի ենթարկվեցին՝ չասելով նկարի գտնվելու վայրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://cyfrowe.mnw.art.pl/en/catalog/509927
  2. И. Долгополов. Мастера и шедевры. Т. 1, с. 491. М., 1986
  3. Symbolika i rzeczywistość historyczna w "Bitwie pod Grunwaldem" Matejki - Kultura w RMF24
  4. Batorska, Danuta. The Political Censorship of Jan Matejko. Art Journal, ISSN 0004-3249, 06/1992, Volume 51, Issue 1, p. 57

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]