Գրիգոր Պետրոս Ի Գապրոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Պետրոս Ի Գապրոյան
Ծնվել էնոյեմբերի 15, 1934(1934-11-15)
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Մահացել էմայիսի 25, 2021(2021-05-25)[1] (86 տարեկան)
Մահվան վայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Սիրիա
Մայրենի լեզուհայերեն
ԿրոնՀայ Կաթողիկէ Եկեղեցի[2]
ԿրթությունՊապական Գրիգորյան համալսարան
Մասնագիտությունկաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
Զբաղեցրած պաշտոններՀայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք, թեմի հովվապետ, թեմի հովվապետ և տիտղոսավոր եպիսկոպոս

Գրիգոր Պետրոս Ի Գապրոյան (արմտ. հայ.՝ Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյեան, ֆր.՝ Grégoire Pierre XX Ghabroyan, նոյեմբերի 15, 1934(1934-11-15), Հալեպ, Սիրիա - մայիսի 25, 2021(2021-05-25)[1], Բեյրութ, Լիբանան), (Զմմառի Սուրբ Տիրամոր վանք), Հայ կաթողիկե եկեղեցու Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք, ընտրվել է 2015 թվականի հուլիսի 24-ին[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 15-ին Հալեպում։ Ընտանիքի 12 զավակներից տասներորդը։ Մարդին քաղաքի ջարդերից հետո ծնողներն ապաստանել են Հալեպում։ 1938 թվականին ընտանիքը վերջնականապես հաստատվել է Լիբանանում։

Նախնական կրթությունն ստացել է Նոթր-Դամ դպրոցում, մտել է Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության փոքր նորընծայարանը և հաճախել է Լիբանանի Ֆրեր Մարիստ վարժարանը։ Ուսումն ավարտելուց հետո ուղարկվել է Հռոմի Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան և 6 տարի հաճախել հիսուսյան հայրերի Քահանայապետական Գրիգորյան համալսարանի փիլիսոփայության և աստվածաբանության դասերին[4]։ Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Լիբանան և քահանա է ձեռնադրվել 1959 թվականի մարտի 28-ին՝ Վսեմաշուք Կարդինալ Գրիգոր-Պետրոս ԺԵ Աղաջանյանի ձեռամբ[5]։

1960 թվականին եղել է Զմմառի փոքր ընծայարանի փոխժողովրդապետ, 1962 թվականից 1996 թվականը՝ Պուրճ Համուտի Հայկական Մեսրոպյան Վարժարանի տնօրեն և 1969 թվականից 1975 թվականը Զմմառի Պատրիարքական կղերի միաբանության ղեկավար և քարտուղար։

1976 թվականին նշանակվել է Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմում ծառայելու, 1977 թվականի հունվարի 3-ին՝ Պողոս Զ Սրբազան Պապը նրան նշանակել է Ամիդի (Դիարբեքիր) տիտղոսավոր եպիսկոպոս։ Եպիսկոպոս է օծվել 1977 թվականի փետրվարի 13-ին Պուրճ Համուտի Սուրբ Փրկիչ եկեղեցում։ 1986 թվականի հունիսի 20-ին Հովհաննես Պողոս Բ. Սրբազան պապը Ֆրանսիայի հայ կաթոլիկների համար ստեղծում է Փարիզի Սուրբ Խաչ թեմը և նրան նշանակում այդ թեմի առաջին եպիսկոպոս։

1997 թվականին ավարտել է «Քրիստոնէական Կաթողիկէ Եկեղեցւոյ» արևմտահայերեն թարգմանության հրատարակությունը։ 1997 թվականից 2014 թվականը եղել է Հռոմի Քահանայապետական Լևոնյան Հայ Վարժարանի ընդհանուր մատակարարը։

2015 թվականի հունիսի 25-ին Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ. Թարմունիի մահվան պատճառով, ըստ Արևելյան Եկեղեցիների կանոնակարգի, նշանակվել է որպես Հայ Կաթողիկե Եկեղեցու կառավարիչ՝ մինչև նոր պատրիարքի ընտրությունը[6]։ 2015 թվականի հուլիսի 25-ին Հայ Կաթողիկե Պատրիարքական Եկեղեցու Սինհոդոսական Հայրերը նրան նշանակում են Տանն Կիլիկիոյ Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք՝ Գրիգոր Պետրոս Ի Գապրոյան անվամբ[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի հայկական առաքելական փոխանորդություն
Փարիզի Սուրբ Խաչ թեմի եպիսկոպոս[7]
Նախորդող
Կարապետ Ամադունի
(1960–1971)
(Փարիզի Սուրբ Խաչ թեմ)
Գրիգոր Պետրոս Ի Գապրոյան
(Զմմառի Սուրբ Տիրամոր վանք)

(1977-2013)
Հաջորդող
Ժան Թեյրուզ
(2013-2018)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.armeniancatholic.org/մահազդ-3/
  2. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  3. 3,0 3,1 «Concessione della "Ecclesiastica Communio" al nuovo Patriarca di Cilicia degli Armeni, Sua Beatitudine Grégoire Pierre XX Ghabroyan» (Italian and French). Holy See Press Office. 2015 թ․ հուլիսի 25. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. ««Новый Патриарх армян-католиков» //gaudete.ru». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  5. Patriarch Grégoire Pierre XX (Krikor) Ghabroyan, I.C.P.B.
  6. «Message of His Holiness Pope Francis on the Occasion of the Funeral for His Beatitude Nersès Bédros XIX Tarmouni, Patrairch of Cilicia for Armenians». Holy See Press Office. 2015 թ․ հունիսի 27. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  7. «Sainte-Croix-de-Paris (Armenian Eparchy) [Catholic-Hierarchy]». www.catholic-hierarchy.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող:
Ներսես Պետրոս ԺԹ Թարմունի
Կիլիկիայի Կաթողիկոս Պարիարք
2015–առ այսօր