Գրիգոր Հակոբյան (բանաստեղծ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Հակոբյան
Ծնվել էհուլիսի 7, 1907(1907-07-07)
ԾննդավայրԱրմըտլու
Վախճանվել էփետրվարի 16, 1981(1981-02-16) (73 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ և բանաստեղծ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1932)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1969)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
Գրիգոր Հակոբյան Վիքիդարանում

Գրիգոր Արշակի Հակոբյան (հուլիսի 7, 1907(1907-07-07), Արմըտլու - փետրվարի 16, 1981(1981-02-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1978), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կարսի մարզի Կաղզվանի օկրուգի Արմըտլու գյուղում։ 1922-1924 թվականներին սովորել է Ալեքսանդրապոլի գավառի Իլխիաբի (այժմ՝ Սարատակ) գյուղի դպրոցում։ 1924-1929 թվականներին որպես ուսուցիչ, դպրոցի վարիչ, լուսհրահանգիչ աշխատել է Լենինականի գավառի 3-րդ գավառամասում։ 1932 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետը։ 1932-1935 թվականներին սովորել է համալսարանի ասպիրանտուրայում։ 1947-1957 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Քանաքեռի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում։

1957-1981 թվականներին ավագ գիտաշխատող է եղել ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ հին գրականության բաժնում։ 1958 թվականին «Ներսես Շնորհալու շարականները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1969 թվականին «12-րդ դարի Կիլիկիայի հայ գրականությունը (Ներսես Շնորհալի, Գրիգոր Տղա, Ներսես Լամբրոնացի)» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Մահացել է Երևանում[1]։

Գ. Հակոբյանի երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին նվագներ, Երևան, Պետհրատ, 1932, 20 էջ։
  • Ներսես Շնորհալի, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1964, 298 էջ։
  • Ներսես Շնորհալի (բնագրեր), Երևան, «Հայաստան», 1969, 220 էջ։
  • Ներսես Լամբրոնացի, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1971, 375 էջ։
  • Ներքին Բասենի ազգագրությունը և բանահյուսությունը, Երևան, «Հայաստան», 1974, 396 էջ։
  • Հայրենի եզերք. Բասենի պարերգերը, Երևան, «Սովետական գրող», 1978, 200 էջ։
  • Շարականների ժանրը հայ միջնադարյան գրականության մեջ (5-15 դդ.), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1980, 428 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ 214-215.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Հակոբյան (բանաստեղծ)» հոդվածին։