Գրենխեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Գրենխեն
շվեյց. գերմ.՝ Grenchen
Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես26,08 կմ², 26,03 կմ²
ԲԾՄ451 մետր
Պաշտոնական լեզուգերմաներեն
Բնակչություն17 371 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Հեռախոսային կոդ032
Փոստային դասիչ2540
Ավտոմոբիլային կոդSO
Պաշտոնական կայքgrenchen.ch
Գրենխեն (Շվեյցարիա)##
Գրենխեն (Շվեյցարիա)

Գրենխեն (գերմ.՝ Grenchen, ֆր.՝ Granges), քաղաք և համայնք Շվեյցարիայում, Զոլոթուռն կանտոնի Լեբեռն շրջանի վարչական կենտրոնը։ Ընկած է Յուրայի լեռների ստորոտին, Զոլոթուռն և Բիլ քաղաքների միջակայքում, Բեռնից մոտավորապես 25 կիլոմետր դեպի հյուսիս։ Զբաղեցնում է 26,01 քառակուսի կիլոմետր տարածք։ 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 17,140, որի 28.7%-ը օտարերկրացիներ էին[2]։ 1999 թվականից 2009 թվականն ընկած մեկ տասնամյակի ընթացքում բնակչության թվաքանակի փոփոխության միջին ցուցանիշը կազմել է -1.3%.[3]: Բնակչության թվաքանակով կանտոնում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն վարչական կենտրոնին՝ Զոլոթուռնին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր թվականության մոտավորապես 1000 թվականին տեղի ֆեոդալները ամրոց են կառուցել բարձունքին, որի շուրջը բնակավայր էր ստեղծվել դրանից դեռևս երեք հարյուրամյակ առաջ։ Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1131 թվականին՝ որպես Granechun[4]: Այդ անվանումը ծագել է գալլա-ռոմանական graneca բառից, որ նշանակում է շտեմարանի մոտ։

Ներկայումս Գրենխենը լայնորեն ճանաչված է ժամացույցների արտադրության շնորհիվ, որն այստեղ սկիզբ է առել ավելի քան մեկուկես դար առաջ։ Քաղաքում այսօր արդեն իրենց արտադրական ձեռնարկություններն ու գրասենյակներն ունեն ժամացույցագործության բնագավառի հետևյալ հայտնի ընկերությունները.

  • Atlantic Watch Production Ltd
  • Breitling SA
  • Epos
  • ETA SA
  • Fortis Uhren AG
  • Eterna SA
  • Nivada
  • Titoni Ltd.

Գրենխենում գործող հիշարժան և համբավավոր հաստատություններից մեկն էլ Jura-Sternwarte Grenchen աստղադիտարանն է։ Գրենխենցիների հպարտություններից մեկն էլ Velodrome Suisse ծածկած հեծանվահրապարակն է, որտեղ անց են կացվել նաև բարձրակարգ մրցումներ, ինչպես, օրինակ, հեծանվասպորտի Եվրոպայի 2015 թվականի առաջնությունը, որտեղ մինչև անգամ համաշխարհային ռեկորդ է գրանցվել։

Գրենխենը 2008 թվականին արժանացել է Wakker Prize մրցանակի, որը շնորհվում իր տարածքում գտնվող պատմաճարտարապետական ու մշակութային հուշարձանների պահպանությունը լավագույնս կազմակերպած բնակավայրի համայնքին։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրենխենի հին քաղաքամասն ամբողջությամբ ներառված է Շվեյցարական ժառանգության գույքացանկում[5]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[4][6].

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Բանգա
Վանեսա Բյուրկի, 2012
  • Ֆրանց Յոզեֆ Հուգի (1791-1855) - կաթոլիկ քահանա, երկրաբան, լեռնագնաց
  • Ջուզեպե Մաձինի (1805-1872) - Իտալիայի ազատագրման մարտիկ ( 1835-1836 թթ. ապաստան է գտել Գրենխենում)[7]
  • Հերման Օբրեխտ (1882-1940) - քաղաքական գործիչ
  • Եփուդի Մենուին (1916-1999) - դիրիժոր, ջութակահար, Գրենխենի պատվավոր քաղաքացի
  • Էռնստ Տոմկե (ծնվ․ 1939) - Swatch ժամացույցի ստեղծող
  • Բորիս Բանգա (ծնվ. 1949) - քաղաքաքան գործիչ, Գրենխենի քաղաքապետ 1991–2013 թթ.
  • Ալեն Օդերսեթ (ծնվ. 1968) - կոմիքսների ալբոմի հեղինակ
Մարզիկներ
  • Ռոնի Դյուրենմաթ (ծնվ. 1979) - կանոեիստ, 2004 թվական օլիմպիական խաղերի մասնակից
  • Վանեսա Բյուրկի (ծնվ. 1986) - ֆուտբոլիստ, Շվեյցարիայի 2006 թվականի լավագույն ֆուտբոլիստուհի, Շվեյցարիայի կանանց ֆուտբոլի հավաքական թիմի կազմում մասնակցել է 79 միջազգային հանդիպումների

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Werner Strub - Heimatbuch Grenchen | Verlag=Vogt-Schild AG | Ort=Solothurn | Jahr=1949}}
  • Salome Moser - 100 Jahre sozialdemokratische Stadtammänner in Grenchen: Festschrift zum 100-Jahre-Jubiläum | Ort=Grenchen | Jahr=1999}}
  • Grenchen – Deine Stadt. Lehrmittel 3.–4. Klasse, Schulverwaltung Grenchen 2010.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeitskategorie Geschlecht und Gemeinde; Provisorische Jahresergebnisse; 2018FSO, 2019.
  2. Swiss Federal Statistical Office - Superweb database - Gemeinde Statistics 1981-2008 Արխիվացված 2010-06-28 Wayback Machine (գերմ.) accessed 19 June 2010
  3. Swiss Federal Statistical Office Արխիվացված 2016-01-05 Wayback Machine accessed 30-March-2011
  4. 4,0 4,1 Grenchen in German, French and Italian in the online Historical Dictionary of Switzerland.
  5. «Kantonsliste A-Objekte:Solothurn» (PDF). KGS Inventar (German). Federal Office of Civil Protection. 2009. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Swiss Federal Statistical Office STAT-TAB Bevölkerungsentwicklung nach Region, 1850-2000 Արխիվացված 2014-09-30 Wayback Machine (գերմ.) accessed 29 January 2011
  7. The Encyclopedia Americana, Mazzini, Giuseppe retrieved 18 January 2019

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Grenchen (գերմ.) Պաշտոնական կայքէջ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրենխեն» հոդվածին։