Գուրգեն Կյուրիկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գուրգեն Կյուրիկե (ծն. և մհ. թթ. անհտ.) Լոռու թագավոր մոտ 970-991 թվականներին, Լոռու (Կյուրիկյան) թագավորության հիմնադիրը։ Աշոտ Գ Ողորմածի կրտսեր որդին։ Հայոց թագավորը նշանակել է Տաշիր-Ձորագետի՝ Դեբեդ և Աղստև գետերի ավազանների ու հարակից գավառների թագավոր։ 974 թվականին մասնակցել է Աշոտ Գ-ի գլխավորած զորահավաքին, որը կազմակերպվել էր բյուզանդական կայսր Հովհաննես Ա Չմշկիկի փոքր-ասիական արշավանքի կապակցությամբ, երբ սպառնալիք էր ստեղծվել Հայաստանի հարավային սահմանների համար։ Կյանքի վերջին տարիներին կրոնավորել է Սանահինի վանքում։

Գրականություն[խմբագրել]

Ղ. Մովսիսյան. Լոռիի Կյուրիկյան թագավորներու պատմություն Վիեննա 1923 թ.

Արտաքին հղումներ[խմբագրել]