Գուստերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուստերա
Գուստերա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Կարգ Ծածանանմաններ
Ընտանիք Ծածաններ
Ցեղ Գուստերա
Տեսակ Գուստերա
Լատիներեն անվանում
Blicca bjoerkna
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 163660
NCBI 58317

Գուստերա (լատ.՝ Blicca bjoerkna), ծածանաձկների ընտանիքի ձուկ։ Հայաստանում տարածված է գուստերա անդրկովկասյանը (լատ.՝ B. b. transcaucasica)։ Հանդիպում է Արարատյան դաշտի գետերում (Արաքս, Հրազդանի ստորին հոսանք, Մեծամոր), նրանց ջրերով սնվող արհեստ. լճակներում ու ջրանցքներում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմինը բարձր է՝ կողքերից սեղմված։ Փոքր ձուկ է, երկարությունը՝ 12 (երբեմն՝ 15) սմ, զանգվածը՝ մինչև 35 գ և ավելի։ Բերանը կիսաստորին է, դունչը՝ բութ։ Թեփուկները միջին չափի են, կողագծում՝ 37-46 հատ։ Կլանային ատամները երկշարք են։ Պոչային լողակը մկրատաձև է։ Մեջքային լողակը 10-11 ճառագայթանի է, հետնալողակը՝ 19-24։ Փորային լողակների և հետանցքի միջև կա ողնուց, որը հաճախ թիուկազուրկ է։ Մեջքը մոխրագույնից մինչև սևականաչավուն է, կողքերը՝ մոխրաարծաթափայլ, փորիկը՝ սպիտակ՝ արծաթե նրբերանգով։ Լողակները մոխրագույն են կամ նարնջամոխրագույն՝ մուգ եզրաշերտերով, փորային լողակները լինում են նաև անգույն կամ դեղնավուն՝ նարնջագույն հիմքով։ Էգերը սովորաբար արուներից ավելի խոշոր են։ Վերջիններս էգերից տարբերվում են ավելի երկար լողակներով ու ցածր մարմնով։ Սեռահասուն է դառնում 2 տարեկանում։ Բազմանում է գարնանը։ Այդ ընթացքում արուների վրա հայտնվում է թույլ արտահայտված «մարգարտյա» ցան։ Բեղունությունը կարող է հասնել մինչև 10 հազար ձկնկիթի, որը բաց դեղնավուն է, կպչուն։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Դնում է ստորջրյա բույսերի վրա։ Բնակվում է վտառներով՝ բուսականությամբ հարուստ դանդաղահոս ջրերում։ Հիմնականում վարում է մերձհատակային կենսաձև, սնվում բենթոսային անողնաշարավորներով՝ միջատներով և նրանց թրթուրներով, ստորակարգ խեցգետնակերպներով, փափկամարմիններով, որդերով, նաև ստորջրյա բույսերով։

Արդյունաբերական նշանակություն[խմբագրել]

Արդյունաբերական նշանակություն չունի։ Կարող է լինել սիրողական ձկնորսության օբյեկտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png