Գոռ Սուջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոռ Սուջյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհուլիսի 25, 1987 (36 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՀայաստան Հայաստան, Երևան
Ժանրերռոք
ՄասնագիտությունԵրգիչ, երգահան, երաժիշտ
ԳործիքներՎոկալ, կիթառ, դաշնամուր, հարվածային գործիքներ
Գործունեություն2005-ից
ԱնդամակցությունԴորիանս
 Gor Sujyan Վիքիպահեստում

Գոռ Սուջյան (հուլիսի 25, 1987(1987-07-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռոք երգիչ, երաժիշտ և երգահան, որը 2013 թվականին իր Դորիանս խմբով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոռ Սուջյանը ծնվել է 1987 թվականի հուլիսի 25-ին Երևանում, հայտնի կիթառահար և ջազմեն Մկրտիչ Սուջյանի ընտանիքում։

Դորիանս[խմբագրել | խմբագրել կոդը]

17 տարեկանում Գոռը հիմնադրել է Գոռ և ընկերներ խումբը, որը կատարում էր հայտնի ռոք երգերի քավրներ։ 2008 թվականին Գոռը դառնում է Դորիանս ռոք խմբի մենակատարը։

2011 թվականի դեկտեմբերի 22-ին խումբը թողարկում է իր առաջին ալբոմը՝ «Fly» անվանմամբ։

Եվրատեսիլ 2013[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Գոռը Դորիանս խմբի հետ ներկայացնելու է Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում։ Մրցույթում Դորիանսը կատարել է Lonely Planet երգը և, անցնելով եզրափակիչ փուլ, զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Գոռ Սուջյանը ամուսնացել է Վարսենիկ Մինասյանի (Վարսենիկ Սուջյան/Վարսա) հետ։ Նրանք ունեն մեկ որդի՝ Դանիելը։

Project LA[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականից Գոռ Սուջյանը սկսել է գործունեություն ծավալել Լևոն Արևշատյանի հիմնած ProjectPROJECT LA LA նախագծում։ Այստեղ Գոռ Սուջյանը հանդես է գալիս հայ և արտասահմանյան մեծանուն գրողների ստեղծագործությունների ներկայացմամբ՝ երգի տեսքով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում PROJECT LA

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մարկո, Բրեյ (2013, հունվարի 22). «Գոռ Սուջյանը կներկայացնի Հայաստանը». ԵՀՄ.