Lonely Planet (Դորիանսի երգը)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Lonely Planet»
ESC2013 - Armenia 04.jpg
Եվրատեսիլ 2013-ի երգի մրցույթի երգ
Երկիր Հայաստան
Երգիչ(ներ) Դորիանս
Լեզու Անգլերեն
Երգահան(ներ) Թոնի Այոմմի
Բառերի հեղինակ(ներ) Վարդան Զադոյան
Եզրափակիչ ներկայացում
Կիսաեզրափակիչի արդյունք 7
Կիսաեզրափակիչի միավորներ 69
Եզրափակիչի արդյունք 18
Եզրափակիչի միավորներ 41
Ներկայանալու ժամանակագրություն
◄ Boom Boom (2011)   
Not Alone (2014) ►

«Lonely Planet» (Միայնակ մոլորակ), հայկական Դորիանս ռոք խմբի երգն է, որով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում[1]։ Երգի խոսքերի հեղինակն է Վարդան Զադոյանը, իսկ երաժշտության հեղինակը՝ Բլեք Սաբաթ ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմմին։[2]

Թողարկման պատմություն[խմբագրել]

Երգի ընտրությունը[խմբագրել]

Երգը ընտրվել է 2013 թվականի մարտի 2-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, որտեղ խումբը կատարել է նաև 3 այլ երգեր և քվեարկության արդյունքում հաղթել է Lonely Planet երգը։[3]

Տեսահոլովակ[խմբագրել]

Երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է մարտի 18-ին ՅուԹյուբում Դորիանսի և Եվրատեսիլի պաշտոնական էջերում։[4]

Ռեմիքս[խմբագրել]

Երգի ռեմիքս տարբերակի պրեմիերան կայացել է մայիսի 5-ին, որի հեղինակն է խմբի անդամ Արման Փահլևանյանը։[5]

Եվրատեսիլ[խմբագրել]

Եվրատեսիլում Դորիանսը երգը կատարել է երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 16-ին, 11-րդ համարի ներքո և եզրափակիչ է անցել 7-րդը 69 միավորով։ Եզրափակչում Դորիանսը հանդես է եկել 12-րդ համարի ներքո և զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը 41 միավորով։

Երգի տարբերակները[խմբագրել]

Digital download
  1. Lonely Planet – 3։00
  2. Lonely Planet (Ռեմիքս) – 2։58

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]