Գյուլսե Բիրսել
Գյուլսե Բիրսել թուրքերեն՝ Gülse Birsel | |
---|---|
Ծնվել է | մարտի 11, 1971[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | Cihangir, Բեյօղլու[2] |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Կոլումբիայի համալսարանի Արվեստների դպրոց և Բոսֆորի համալսարան |
Երկեր | Avrupa Yakasi? |
Մասնագիտություն | դերասանուհի, լրագրող, սցենարիստ, գրող և հաղորդավար |
Ամուսին | Murat Birsel?[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Gülse Birsel Վիքիպահեստում |
Գյուլսե Բիրսել (մարտի 11, 1971[1], Cihangir, Բեյօղլու[2]), թուրք դերասանուհի, սցենարիստ և տեսաբան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուլսե Բիրսելը ծնվել է 1971 թվականի մարտի 11-ին, Ստամբուլում։ Գյուլթեքին և Սեմիհա Շեներների երրորդ երեխան է։ Նրա հայրը փաստաբան էր, մայրը` տնային տնտեսուհի[4]։
Ավարտել է Բեյօղլուի անատոլիական միջնակարգ դպրոցը[5]։ Նա դեռ դպրոցում երազում էր դերասանի մասնագիտության մասին, սակայն ծնողների ցանկությամբ ընդունվել է Բոսֆորի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ։ 1994-1996 թվականների ընթացքում սովորել է Կոլումբիայի համալսարանի կերպարվեստի բաժնում՝ ստանալով մագիստրոսի կոչում[5][6]։
Դեռ համալսարանի երկրորդ կուրսում սկսել է աշխատել «Aktüel» ամսագրում։ 1996 թվականին վերադառնալով Թուրքիա սկսել է աշխատել ATV հեռուստատեսությունում, որտեղ գրել է տեղեկագրեր։ Մեկ տարի անց Գյուլսեն նշանակվել է «Esquire Turkey» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1997 թվականի դեկտեմբերից մինչև 2003 թվականը «Harper’s Bazaar Turkey»-ի գլխավոր խմբագիրն էր։ 2001-2002 թվականներին աշխատել է «Sabah» թերթում որպես սյունակագիր։ Այդ ընթացքում նա նաև աշխատել է «FHM» (անգլ.՝ For Him Magazine) զվարճանքի ամսագրի գլխավոր համակարգող[7]։
2002 թվականի մարտին նա տեսահոլովակով իր առաջնելույթն է ունեցել հեռուստատեսությունում[8]։ Մինչև 2004 թվականի մարտն աշխատել է որպես տեսահոլովակների հաղորդավար և սցենարիստ[5]։
2003 թվականի մարտին Լևենթ Օզդիլեքի հետ մարմնավորել է ATV հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Էյվահ, նախկին ամուսինը» հեռուստասերիալի գլխավոր դերերը։ 2004 թվականի փետրվարին որպես սցենարիստ և դերասանուհի սկսել է աշխատել ATV-ի «Եվրոպական ափ» հեռուստասերիալում, որն ավարտվել է 2009 թվականի հունիսին։ 2004 թվականի մայիսին լույս է տեսել նրա երկրորդ գիրքը`«Ես դեռ լուրջ եմ» վերնագրով[9]։ 2005 թվականին իր առաջնելույթն է ունեցել մեծ կինոյում`նկարահանվելով «Այստեղ գող կա» ֆիլմում[10]։ 2005 թվականի օգոստոսին հրատարակվել է նրա երրորդ գիրքը։
2008-ի ապրիլին Գյուլսեն պատիվ է ունեցել կրել Ստամբուլում 2008-ի ամառային Օլիմպիական խաղերի ջահը[11]։ 2009 թվականին նա հանդես է եկել իր առաջին կինեմատոգրաֆիական դերակատարմամբ՝ «7 ամուսին Հյուրմուզի համար»ֆիլմում:
Բիրսելի չորրորդ գիրքը` «Եվ ես այնքան լուրջ եմ» վերնագրով լույս է տեսել 2009 թվականի դեկտեմբերին, այնուհետև 2011 թվականի հունիսին լույս է տեսել նրա հինգերորդ գիրքը «Ամառայինը»[12]։ 2012 թվականի հունվարին նա որպես դերասանուհի և սցենարիստ չորս տարի շարունակ աշխատել «Kanal D» հեռուստաընկերության հեռուստասերիալներում։
2013 թվականի մարտին սկսել է աշխատել նաև «Hürriyet» պարբերականում։ Նրա 6-րդ գիրքը` «Ես կփրկեմ հայրենի քաղաքս» վերնագրով, հրատարակվել է 2015 թվականի նոյեմբերին[13]։
2017 թվականի դեկտեմբերին թողարկվել է նրա առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Ընտանիքի միջև», որտեղ Գյուլսեն հանդես է եկել որպես սցենարիստ և դերասանուհի։ 2018 թվականի փետրվարին, նա սկսել է աշխատել «Star TV»-ում որպես սցենարիստ և հաղորդավարուհի[14]։ 2019 թվականի հոկտեմբերին Բիրսելը հեռացել է «Hürriyet» թերթի թղթակցի պաշտոնից[15]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուլսե Բիրսելը ամուսնացել է լրագրող և դերասան Մուրադ Բիրսելի հետ։ Նրանք ծանոթացել են 1999 թվականի օգոստոսին Կաննում։ Նրանք ապրում են Նիշանթաշըում։ 2014 թվականին մահացել է Բիրսելի մայրը` Սեմիհա Շեները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.milliyet.com.tr/komediyi-kadina-yakistirdi--magazin-966784/
- ↑ https://televizyongazetesi.com/gulse-birsel-kimdir-nereli-boyu-yasi-dizileri-ailesi/1245294
- ↑ Dostlarım bana Gülse der!
- ↑ 5,0 5,1 5,2 Gülse Birsel
- ↑ Komediyi kadına yakıştırdı!
- ↑ ‘Benim asıl işim yazı yazmak’
- ↑ Gülse Adamı Güldürür
- ↑ «Tahsin’le bozuşan İfo kardeşine taşınıyor»
- ↑ Ben kocamın küçük kızıyım
- ↑ Günün İçinden
- ↑ Biraz daha gerçek bir komedinin peşindeyim
- ↑ Nereye gidiyorum yahu? Tapu bende… Bu ülke benim!
- ↑ Jet Sosyete’nin oyuncuları kim? Konusu ne? Jet Sosyete ilk bölüm fragman geldi! Gülse Birsel’den yeni dizi…
- ↑ «Gülse Birsel veda etti». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուլսե Բիրսել» հոդվածին։ |
|