Գիտությունների ակադեմիայի բնակելի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակելի տուն
Գիտությունների ակադեմիայի բնակելի տուն
ԵրկիրՀայաստան Հայաստան
Նախագծի հեղինակՍամվել Սաֆարյան, Մարկ Գրիգորյան
Հիմնադրման թվական1939 թվական
Հայտնի բնակիչներՀովսեփ Օրբելի, Ստեփանոս Մալխասյանց
Քարտեզ
Քարտեզ

Գիտությունների ակադեմիայի բնակելի տուն Երևանում, ճարտարապետական հուշարձան, որ կառուցվել է 1939 թվականին ճարտարապետներ Սամվել Սաֆարյանի[1] ու Մարկ Գրիգորյանի[2] նախագծով ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի աշխատակիցների համար (1943 թվականին մասնաճյուղի հիման վրա կառուցվել է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիան, ներկայում՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա)։ Քառահարկ շենքը տեղակայված է Երևանի գլխավոր՝ Մաշտոցի պողոտայում և ունի 9 համարը։ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2004 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ շենքն ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում[3]։

Հայտնի գիտնականներ, որ ապրել են տանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշատախտակներ տան պատերին[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сафарян Л. Сафарян Самвел Аркадьевич // «Архитектор» — краткий биографический справочник Союза архитекторов Армении. — Ер.: «Зангак-97», 1998. — ISBN 99930-2-011-4
  2. Сафарян Л. Григорян Марк Владимирович // «Архитектор» — краткий биографический справочник Союза архитекторов Армении. — Ер.: «Зангак-97», 1998. — ISBN 99930-2-011-4
  3. Решение Правительства Республики Армения № 1616-Ն от 7 октября 2004 года

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Марк Григорян (2016 թ․ նոյեմբերի 20). «Передача «Незнакомый Ереван»». armlook.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.(չաշխատող հղում)