Գիորգի Մերչուլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիորգի Մերչուլե
Մասնագիտությունվարքագիր, գրող և գեղագիր
Ուշագրավ աշխատանքներGregory of Khandzta life?

Գիորգի Մերչուլե (վրաց.՝ გიორგი მერჩულე, ծննդյան և մահվան թվականները անհայտ են), X դարի վրացի գրող, Տաո-Կլարջեթի գրական դպրոցի ներկայացուցիչ։

Ապրել և ստեղծագործել է Խանձթիի վանքում։ Ուսումնասիրել է եկեղեցական գրականությունն ու քրիստոնեական աստվածաբանությունը։ 951 թվականին գրել է «Գրիգոլ Խանձթելիի վարքը», որը 8—9-րդ դարերի Վրաստանի պատմության սկզբնաղբյուր է։

Գրողը հիմնվում է քրիստոնեական գաղափարախոսության վրա, սակայն ստեղծագործության մեջ հանդիպում են նաև աշխարհիկ տարրեր։ 1845 թվականին Երուսաղեմի գրադարանում Ն. Չուբինաշվիլին գտել է «Վարք»-ի XII դարի ձեռագիրը, որը միակն է։ 1902 թվականին Նիկողայոս Մառը նկարագրել է այն, 1911 թվականին հրատարակել բնագիրն ու ռուսերեն թարգմանությունը։ Ստեղծագործությունը թարգմանված է նաև լատիներեն (Պ․ Պեետերս, 1923) և անգլերեն (Դ. Լանգ, 1956

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 74