Գետնանուշի կարագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գետնանաուշի կարագի նոր բացված անոթ

Գետնանուշի կարագ (անգլ.` Peanut butter), հիմնականում չոր և աղացած գետնանուշից պատրաստված սննդամթերք։

Հիմնականում օգտագործվում է հացի վրա քսված վիճակում` առանձին կամ ջեմի, շոկոլադի, բանջարեղենների կամ պանրի հետ համատեղ։ Ունի տարբեր տեսակներ, որոնք միմյանցից տարբերվում են գետնանուշի աղալու քանակից. որքան գետնանուշը շատ է մանրացված, կարագն այնքան միատարր է ստացվում, իսկ քիչ մանրացնելու դեպքում գետնանուշի կարագն ավելի խրթխրթան է ստացվում[1]։

Լայն սպառում ունի Հյուսիսային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում և ասիական որոշ երկրներում, մասնավորապես՝ Ֆիլիպիններում և Ինդոնեզիայում։

Գետնանուշի կարագի առաջատար արտահանող երկիր է հանդիսանում Միացյալ Նահանգները[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]