Գեոէկոլոգիա
Գեոէկոլոգիան բարդ գիտություն է էկոլոգիայի և աշխարհագրության խաչմերուկում:
Բովանդակություն |
[խմբագրել] Տերմինի պատմությունը
Գեոէկոլոգիայի ծագումը կապում են գերմանացի աշխարհագրագետ Կարլ Տրոլլի անվան հետ (1899-1975), որը դեռևս 1930 -ական թվականներին էկոհամակարգերի ուսումնասիրությունների ժամանակ համադրելով էկոլոգիական և աշխարհագրական ուսումնասիրությունները` հասկանում էր, որ այն բնական գիտությունների մասնաճյուղերից է: Նրա կարծիքով «գեոէկոլոգիա» և «լանդշաֆտային էկոլոգիա» տերմինները հոմանիշներ էին: Ռուսաստանում, 1970թ-ից գեոէկոլոգիա տերմինը սկսվեց համատարած օգտագործվել, ի հիշատակում հայտնի խորհրդային աշխարհագրագետ Վ. Բ. Սոչավոյին ¥1905-1978¤: Որպես առանձին գիտություն վերջնականապես ձևավորվել է ХХ դարի 1990-ական թվականներին: Սակայն պարադոքսալ է այն, որ այդ տերմինի պարզ և հստակ սահմանումը մինչ այժմ չի ստացվել: Գեոէկոլոգիայի օբյեկտներն ու խնդիրները ձևակերպվում են տաբեր ձևերով, շատ հաճախ տարբեր են: Գործնականում, առավել ընդհանրացված, նրանք հիմնականում ուսումնասիրում են շրջակա միջավայրի վրա անթրոպոգեն բացասական ազդեցությունները: «Երկրաէկոլոգիա» հասկացությունը լայն իմաստով ընդգրկում է տարբեր գիտական ուղղություններ և գործնական հիմնախնդիրներ: Կապված այն բանի հետ, որ երկրաէկոլոգիան ներառում է բնության և հասարակության տարբեր տեսակետներ, դիտարկվում են նրա առարկայի, օբյեկտի և բովանդակության տարբեր մեկնաբանումներ: Սահմանված չեն երկրաէկոլոգիական հետազոտությունների հարցերի շրջանակը, չի գործում համընդհանուր մեթոդաբանության և տերմինաբանության բազա:
[խմբագրել] Երկրաէկոլոգիայի ուղղությունները
Կարելի է առանձնացնել «Երկրաէկոլոգիա» տերմինի հասկացության, այս գիտության առարկայի, նպատակների և խնդիրների առնվազն երկու հիմնական ուղղություն.
- Երկրաէկոլոգիան դիտարկվում է որպես երկրաբանական միջավայրի էկոլոգիա: Այս մոտեցմամբ երկրաէկոլոգիան ուսումնասիրում է երկրաբանական միջավայրի օրինական կապերը ուղիղ և հակադարձ բնական միջավայրի այլ բաղադրիչների հետ` մթնոլորտի, ջրոլորտի, կենսոլորտի, գնահատում է մարդու գործունեության ազդեցությունը իր բոլոր դրսևորումներով և դիտարկվում է որպես գիտություն երկրաբանության, կենսաբանության , էկոլոգիայի և երկրաքիմիայի խաչմերուկում:
- Երկրաէկոլոգիան դիտարկվում է որպես գիտություն, որն ուսումնասիրում է աշխարհագրական, կենսաբանական էկոլոգիական և սոցիալ-արտադրական համակարգերի փոխներգործությունը: Այս դեպքում երկրաէկոլոգիան ուսումնասիրում է բնօգտագործման էկոլոգիական ասպեկտները, մարդ և բնություն փոխհարաբերությունների հարցերը, նրա համար բնութագրական է էվոլուցիոն մոտեցման սինէներգետիկ և համակարգված պարադիգմաների ակտիվ օգտագործում:
Գոյություն ունեն երկրաէկոլոգիայի վերաբերյալ այլ մոտեցումներ ևս: Այսպես, կարելի է առանձնացնել տարբեր մոտեցումներ կախված այն բանից, թե հեղինակը որ գիտությունն է (աշխարհագրություն, թե էկոլոգիա) երկրաէկոլոգիայի հիմքում դնում: Մի շարք հեղինակներ երկրաէկոլոգիան դիտարկում են նաև որպես էկոլոգիացված աշխարհագրություն, որը ուսումնասիրում է գյուղատնտեսության հարմարվողականությունը տվյալ լանդշաֆտին: Մյուսները գտնում են, որ դրա հիմքում էկոլոգիան է, որտեղ ուսումնասիրվում են բիոտիկ- աբիոտիկ բաղադրիչների փոխներգործության հետևանքները:
Շատ գիտնականներ երկրաէկոլոգիան համարում են ժամանակակից զարգացման և մի շարք գիտությունների (աշխարհագրական, երկրաբանական, հողային և այլն) զարգացման և սինթեզի արդյունք: Այս հեղինակները հանդես են գալիս գեոէկոլոգիայի մասին լայն պատկերացումներով, որպես էկոլոգիական ուղղության անբաժանելի գիտություն, որը ուսումնասիրում է բարձր մակարդակի կազմակերպությունների անթրոպոգեն փոփոխվող էկոհամակարգերի գործունեության օրինաչափությունները:
[խմբագրել] Մասնագիտությունները գեոէկոլոգիայի հիման վրա
«Երկրաէկոլոգիա» -ն (25.00.36) միջդիսցիպլինար գիտական ուղղություն է, որը միավորում է կազմի, կառուցվածքի, հատկությունների, գործընթացների, երկրի երկրաբանական ոլորտի ֆիզիկական և երկրաքիմիական ոլորտների ուսումնասիրությունները, որպես մարդու և այլ օրանիզմների բնակարան: Գեոէկոլոգիայի հիմնական խնդիրն է ուսումնասիրել երկրաոլորտի թաղանթի կենսաբանական ռեսուրսների փոփոխությունը, որոնք բնական և մարդածին գործոնների ազդեցության տակ են, նրանց պահպանությունը, ռացիոնալ օգտագործումն ու վերահսկողությունը` ներկա ու ապագա սերունդների համար անվտանգ շրջակա միջավայրի ապահովման համար:
Հարակից մասնագիտություններ
Գործնականում հարակից են համարվում բոլոր այն մասնագիտությունները, որոնք առնչվում են երկրաբանահանքային, տեխնիկական ու աշխարհագրական գիտություններին և էկոլոգիան(03.00.16):
[խմբագրել] Ուսումնասիրության ոլորտը
- 1) Գլոբալ երկրաբանական կենսաապահովման ցիկլեր` ուսումնասիրում է երկրի երկրաբանական թաղանթի դերը ածխածնի, ազոտի և ջրի գլոբալ շրջապտույտում:
- 2) Գլոբալ երկրադինամիկան և նրա ազդեցությունը կենսոլորտի կազմի, կառուցվածքի էվոլյուցիայի վրա: Էկոլոգիական ճգնաժամերը Երկրի պատմության մեջ: Պատմական վերակառուցում և կլիմայի ու բնության ժամանակակից փոփոխությունների կանխատեսում:
- 3) Երկրաբանական թաղանթի ազդեցությունը կլիմայի փոփոխության և էկոլոգիական պայմանների, երկրաֆիզիկական և երկրաքիմիական դաշտերի, երկրի աշխարհագրատնտեսական ակտիվ գոտիների վրա:
- 4) Գլոբալ և ռեգիոնալ էկոլոգիական ճգնաժամեր:
- 5) Մարդկության գոյատևման ռազմավարության միջդիսցիպլինար տեսակետներ և գիտական հիմքերի վրա կարգավորել շրջակա միջավայրի որակը:
- 6) Բնական միջավայրը և նրա փոփոխությունները ուրբանիզացիայի և տնտեսական` այդ թվում նաև հանքարդյունահանման, մարդու գործունեության հողերի , ժայռերի, մակերևութային և ստորգետնյա ջրերի քիմիական և ռադիոակտիվ աղտոտում, վտանգավոր տեխնոգեն գործընթացների առաջացումն ու զարգացումը, հողերի դեգրադացիան, ստորգետնյա ջրերի նվազեցում ազդեցությամբ:
- 7) ժամանակակից լանդշաֆտների բնութագրումը, վիճակի գնահատումն ու կառավարումը:
- 8) Ջրային, օդային, հողային, ռեկրեացիոն, երկրի հանքային և էներգետիկ ռեսուրսների պահպանություն և ռացիոնալ օգտագործում գիտականորեն հիմնավորված ձևով, հողերի վերականգնում և ռեկուլտիվացում, ռեսուրսախնայողություն և թափոնների կառավարում:
- 9) Կենսաբազմազանության երկրաէկոլոգիական տեսակետներ :
- 10) Բնական-տեխնիկական համակարգերի երկրաէկոլոգիական տեսակետներ:
- 11) Գեոէկոլոգիական մոնիթորինգ և էկոլոգիական անվտանգության ապահովում:Վտանգավոր բնական և տեխնա-բնական գործընթացների զարգացման դինամիկա, մեխանիզմ, գոծոններ և օրինաչափություններ:Դրանց զարգացման կանխատեսում, վտանգի և ռիսկի գնահատում, ռիսկի կառավարում, աղետալի հետևանքների նվազեցման կանխարգելիչ գործընթացներ, տարածքների, շենքերի և շինությունների ճարտարա գիտական պաշտպանություն:
- 12)Ռադիոակտիվ, թունավոր և այլ թափոնների երկրաէկոլոգիական անվտանգ հիմքերով հեռացումը, պահեստավորումն ու վերացումը:
- 13) Տարածաշրջանների կայուն զարգացման երկրաէկոլոգիական տեսակետները:
- 14) Տարածքների երկրաէկոլոգիական գնահատականը` երկրաէկոլոգիական քարտեզագրման ժամանակակից մեթոդներ և տեխնիկա, մոդելավորում, գեոտեղեկատվական համակարգերը և տեխնոլոգիաները, տվյալների բազաները, գիտական հիմքերի վրա պետական էկոլոգիական փորձաքննություն և վերահսկողության մշակում:
- 15) Բնական և տեխնիկական համակարգերի` այդ թվում նաև ագրոհամակարգերի տեսություն, մեթոդներ, իրավիճակի գնահատման, պահպանման, վերականգնման, և կառավարման տեխնոլոգիաներ և տեխնիկական(այդ թվում շինարարական) միջոցներ:
- 16)Էկոլոգիապես և տեխնիկապես անվտանգ հատուկ կոնստրուկցաներ, հարմարություններ, շինարարական տեխնոլոգիաներ և օբյեկտների ու համակարգերի գործունեության ռեժիմներ բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում, էկոլոգիապես անվտանգ քաղաքաշինություն:
- 17) Տեխնիկական միջոցներ, տեխնոլոգիաներ և հարմարություններ շրջակա միջավայի փոփոխությունների և նրա պահպանության կանխատեսման համար, շրջակա միջավայրի վրա անբարենպաստ բնական և տեխնոգեն ազդեցությունները տեղայնացնելու և լիկվիդացնելու համար:
- 18) Շրջակա միջավայրի կարգավորման և մոնիթորինգի տեխնիկական միջոցներ:
- 19) Արդյունաբերական, թունավոր և ռադիոակտիվ թափոնների անվտանգ օգտահանման և թաղման տեխնիկական միջոցներ և մեթոդներ:
- 20) Բնօտագործման գործընթացում օգտագործվող` գոյություն ունեցող և ստեղծվող տեխնոլոգիաների, նախագծերի և շինությունների, էկոլոգիական անվտանգության գնահատման տեսություն և մեթոդներ:
- 21) Էկոլոգիական անվտանգությանը սպառնացող արտակարգ իրավիճակների արագ հայտնաբերման, պատճառների հետազոտման և հետևանքների կանխատեսման մեթոդներ և տեխնիկական միջոցներ:
- 22) Պետական նորմավորման և բնօգտագործման ու շրջակա միջավայրի վիճակի գնահատման ստանդարտների զարգացումն ու կատարելագործումը:
- 23) Էկոլոգիական կրթության գիտամեթոդական հիմքերի և սկզբունքների մշակում:
[խմբագրել] Գիտության ճյուղերը
- Տեխնիկական գիտություններ(ուսումնասիրության համար, ըստ 1, 15-22, 23)
- Քիմիական գիտություններ(ուսումնասիրության համար, ըստ 2, 5, 6, 8, 10, 12, 14, 22, 23)
- Երկրաբանական- հանքագիտական գիտություններ(ուսումնասիրության համար, ըստ 1-6, 8-14, 22, 23)
- Աշխարհագրական գիտություններ(ուսումնասիրության համար, ըստ 1-11, 13-15, 22, 23)
[խմբագրել] Հղումներ
- В. А. Королев. Современные проблемы экологической геологии
- Еланский Н. Ф. Международные конвенции по атмосфере и климату и интересы России
- Сотников В. И. Влияние рудных месторождений и их отработки на окружающую среду
- WWW-проект «Экологическая геохимия»
- Сайт, посвященный тематике «Экологическая безопасность территории»