Գենադի Վասիլև
Գենադի Վասիլև | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 31, 1940[1] |
Ծննդավայր | Միխայլովսկի շրջան, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 21, 1999 (59 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | կինոռեժիսոր և սցենարիստ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Գենադի Վասիլև (ռուս.՝ Васильев, Геннадий Леонидович, օգոստոսի 31, 1940[1], Միխայլովսկի շրջան, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 21, 1999, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս կինոռեժիսոր և սցենարիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գենադի Վասիլևը ծնվել է 1940 թվականի օգոստոսի 31-ին, Ուսուրիյսկ մարզի Միխայլովկա գյուղում։ 1968 թվականին ավարտել է Բեմական արվեստների պետական ռուսական ինստիտուտի ռեժիսորական բաժինը, դրանից հետո եղել է Լենինյան կոմերիտմիության անվան թատրոնի ռեժիսոր Դոնի Ռոստովում։ 1964 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ[2]։
1973 թվականի ավարտել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները` Ի. Ֆրէզի ռեժիսորական արվեստանոցում, որից հետո Գենադի Վասիլևը դարձել է Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայի ռեժիսոր։ Մանկական կինոյում ռեժիսորի առաջին հաջողությունը եղել է «Ֆինիստ` Պայծառ Բազե» հեքիաթային ֆիլմը, որը ցուցադրվել է 1975 թվականին և մրցանակի է արժանացել Խիխոնի միջազգային կինոփառատոնում։ Բիլնաների և հեքիաթների հերոսները բազմիցս հայտնվել են նրա ֆիլմերում` «Վասիլի Բուսալև» (1982 թվական), «Սև արքայազն Աջուբան» (1988 թվական), բայց, երիտասարդ հեռուստադիողի համար նույնչափ սիրելի և հայտնի են եղել նաև «Կապիտան Վրունգելի նոր արկածները» կատակերգական-արկածային ֆիլմի և «Երալաշ» հումորային կինոամսագրի սյուժեների կերպարները։
1985 թվականին Վասիլևը առաջին անգամ ուշադրություն է դարձրել պատմական ֆիլմի ժանրին` էկրանավորելով Վալենտին Իվանովի «Նախասկզբանական Ռուսիա» վեպը, իսկ 1991 թվականին նաև թողարկվել է ռուսական պատմության թեմատիկայով ևս մեկ ֆիլմ` «Իվան Ահեղ ցարը»։ 1997 թվականին չինացի կինեմատոգրաֆիստների հետ միասին Գեննադի Վասիլևը նկարահանել է «Կախարդական դիմանկարը» ֆիլմ-հեքիաթը։
Ամուսնացել է Գորկու անվան կինոստուդիայի կինոգետ Տատյանա Տուրչանի հետ, որն առաջին ամուսնությունից ունեցել է մեկ դուստր` դերասանուհի Քսենիա Տուրչանը։ Ավելի ուշ ծնվել է նրանց որդին` Եգոր Վասիլևը, որը եղել է «Օստանկինոյի» նորությունների ծրագրի ռեժիսորը։
Ռեժիսորը մահացել է 1999 թվականի հոկտեմբերի 21-ին, Մոսկվայում, ուղեղի արյունազեղումից։
Ֆիլմոգրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսորական աշխատանքներ
- 1975 թվական` Ֆինիստ` պայծառ բազեն
- 1976 թվական` Քանի դեռ խփում է ժամացույցը
- 1978 թվական` Կապիտան Վրունգելի արկածները
- 1980 թվական` Թռիչք տիեզերագնացի հետ
- 1982 թվական` Վասիլի Բուսլաև
- 1986 թվական` Նախասկզբնական Ռուսիան
- 1989 թվական` Սև արքայազն Աջուբան
- 1991 թվական` Իվան Ահեղ ցարը
- 1997 թվական` Կախարդական դիմանկարը
Սցենարի հեղինակ
- 1976` Քանի դեռ խփում է ժամացույցը
- 1991` Իվան Ահեղ ցարը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ ВАСИЛЬЕВ Геннадий Леонидович Кино: Энциклопедический словарь/Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др.- М.: Сов. энциклопедия, 1987.- 640 с., 96 л. ил.
|