Գեղմնախոտ ռավենյան
Գեղմնածաղիկ | |
Գեղմնածաղիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Հացազգիներ (Poaceae) |
Ենթաընտանիք | Կորեկայիններ (Panicoideae) |
Տրիբա | Andropogoneae |
Ենթատրիբա | Saccharinae |
Ցեղ | Գեղմնածաղիկ (Saccharum) |
Տեսակ | Գեղմնածաղիկ (S. ravennae) |
Միջազգային անվանում | |
Saccharum ravennae |
Գեղմնախոտ ռավենյան (լատին․՝ Erianthus ravennae), հացազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հզոր ճմով, մեծ բազմամյա խոտաբույս է։ 2,5-3 մ բարձրությամբ ցողունները ուղիղ կանգնած են։ 140 սմ երկարությամբ տերևաթիթեղները նեղ են։ 20-70 սմ երկարությամբ, 6-10 սմ լայնությամբ մեծ, խիտ ծաղկաբույլը հուրան է։ Ջղերի երկարությամբ և վերին մասում հասկիկային թփերը ծիրանագույն են։ Ստորին ծաղկային թեփերը թաղանթային են, սուր, քիստով[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու (Արաքս գետի հովիտ) ֆլորիստիկական շրջանում։ Աճում է նաև Նախակովկասում, Անդրկովկասում, Հարավային Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Հյուսիսային Աֆրիկայում, Հարավարևմտյան, Կենտրոնական և Միջին Ասիայում, Հյուսիսային Հնդկաստանում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 400-800 մ բարձրությունների վրա, գետերի ավազոտ ափերի երկարությամբ։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոցելի տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Ագարակ բանավանի (Մեղրու շրջան) շրջակայքում[1]։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղմնախոտ ռավենյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղմնախոտ ռավենյան» հոդվածին։ |
|
|