Գառնիկ Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գառնիկ Խաչատրյան
Ծնվել է1921
ԾննդավայրԽնձորուտ, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Գառնիկ Հովակիմի Խաչատրյան (1921, Խնձորուտ, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1958): «Ժողովրդական կրթության գերազանցիկ», Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գառնիկ Խաչատրյանը ծնվել է 1921 թվականին Ազիզբեկովի շրջանի Խնձորուտ գյուղում։ 1939 թվականին ավարտել է Նախիջևանի մանկավարժական տեխնիկումը, աշխատել է Աղխաչ գյուղի դպրոցում որպես ուսուցիչ[1]։

Խաչատրյանը կարմիր բանակ է զորակոչվել 1941 թվականի ապրիլին։ Նա ծառայել է Վիննիցայի մարզում։ Երբ սկսվել է պատերազմը, մասնակցել է մի քանի մարտերի, որոնց ընթացքում երկու անգամ վիրավորվել է և 1943 թվականին, որպես պատերազմի հաշմանդամ, զորացրվել է բանակից[1]։

1943 թվականին Խաչատրյանը հայրենի գյուղում շարունակել է ուսուցչական աշխատանքը։ Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է Խնձորուտ գյուղում, եղել է դպրոցի տնօրենը։ 1958 թվականին Խաչատրյանին շնորհվել է հանրապետության վաստակավոր ուսուցչի կոչում։ Արժանացել է «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշանի։ Պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի մեդալով։ Երկու անգամ արժանացել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրի[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1958)
  • «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշան
  • Խաչատուր Աբովյանի մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]