Գառնառվույտ հայկական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գառնառվույտ հայկական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գառնառվույտ (Oxytropis)
Տեսակ Գառնառվույտ հայկական (O. armeniaca)
Միջազգային անվանում
Oxytropis armeniaca

Գառնառվույտ հայկական (լատին․՝ Oxytropis armeniaca), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15-30 սմ բարձրության բազմամյա, անցողուն բույս է` ծածկված երկար, դեղին և սպիտակ մազիկներով։ Տերևների երկարությունը հասնում է 8-18 սմ-ի։ Տերևիկները 12-19-ական զույգերով են։ Ծաղկակիրները ամուր են, ուղիղ, տերևները գերազանցող։ Ծաղկաբույլը բազմածաղիկ է, կլորավուն-ձվաձև, գլխիկաձվաձև, պտղի ժամանակ՝ երկարացող։ Պսակը երկնամանուշակագույն է։ Դրոշի երկարությւոնը հասնում 17-22 մմ-ի։ 23 մմ երկարությամբ, 8-9 մմ լայնությամբ ունդերը երկարավուն-ձվաձև են, կարճ, սև և սպիտակ մազոտ[1]։

Տարածվածությւոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Լոռու (Ձորագետի վերին հոսանք), Սևանի (Շորժա և Ջիլ գյուղերի շրջակայք) և Գեղամի (Գռիձոր) ֆլորիստիկական շրջաններում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է վերին լեռնային և երթալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 1950-2700 մ բարձրությունների վրա, մարգագետիններում, չոր քարքարոտ, խճաքարոտ և կրաքարային լանջերին։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից պակաս։ Համարվում է Հայաստանի էնդեմիկ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.