Գահավորակի զարդեր (մ.թ.ա. 15-14-րդ դարեր, Լճաշեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գահավորակի զարդեր
նյութբրոնզ
բարձրություն7,4 սանտիմետր
լայնություն8 սանտիմետր

Գահավորակի զարդեր (մ.թ.ա. 15-14-րդ դարեր, Լճաշեն), գահավորակի բազմանիստ սնամեջ զարդեր՝ հարդարված եռանկյունաձև կտրվածքներով (ներսում պահպանվել են փայտի առարկայի մնացորդներ)։ Պահվում են Երևանում գտնվող Հայաստանի պատմության թանգարանում և գրանցված են 2009-51, 52 համարների տակ։

Զարդերը համարվում են Ք. ա. 15-14-րդ դարերի հնություն, բրոնզից են, չափերը՝ 7,4×8×3 սմ։ Հայտնաբերվել են Հայաստանի Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի տարածքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարդերից յուրաքանչյուրի մեկական նիստի վրա զետեղված է առյուծի մանրաքանդակ։ Կենդանին խոշորագլուխ է` փարթամ բաշով, աչքերը կլոր փոսորակներ են։ Իրանը կլոր է` ընդգծված մկանունքով, գավակը քիչ բարձր, ոտքերը կքած են և առաջ մեկնած։ Պոչը երկար է` ծայրում ոլորված։ Առյուծի ոտքերի տակ` դիմահայաց նսիտի վրա, լայն բացած բերանով, դուրս պրծած աչքերով գորտի ոճավորված մանրաքանդակ է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
  • Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
  • Հարություն Մնացականյան, Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները, Երևան, 1968։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
GLAM
GLAM