Գալինա Արզումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1925 |
---|---|
Ծննդավայր | Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 6, 1997 (71 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1946) |
Մասնագիտություն | բջջաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1969) |
Գալինա Անդրեասի Արզումանյան (դեկտեմբերի 2, 1925, Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 6, 1997, Երևան, Հայաստան), հայ կլինիկական բջջաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1971)[1]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գալինա Արզումանյանը ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 2-ին Դնեպրոպետրովսկ (Ուկրաինա) քաղաքում։ 1946 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1948-1960 թվականներին եղել է Հանրապետական հիվանդանոցի կլինիկաախտորոշիչ լաբորատորիայի վարիչ, 1960-1965 թվականներին՝ Ռենտգենաբանության և ուռուցքաբանության ԳՀԻ կլինիկաախտորոշիչ, 1965-1976 թվականներին՝ իր նախաձեռնությամբ հիմնած կլինիկաբջջաբանության բաժինների, 1976-1997 թվականներին՝ Հանրապետական կլինիկաբջջաբանության ախտորոշիչ կենտրոնի վարիչ։ 1976 թվականին եղել է ՀԽՍՀ բժիշկ-լաբորանտների ընկերության նախագահը[2]։
Աշխատանքները վերաբերում են նախաքաղցկեղային վիճակների, քաղցկեղի բջջաբանության ախտորոշման հարցերին[2]։ Շուրջ 150 գիտական աշխատանքների հեղինակ է։
Մահացել է 1997 թվականի հունվարի 6-ին, Երևանում։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Цитологическая диагностика фоновых, предраковых состояний, рака шейки матки и эндометрия, 1983.
- Цитологическая диагностика предраковых состояний и рака молочной железы, 1975.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
- ↑ 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 159։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալինա Արզումանյան» հոդվածին։ |
|