Գալիլեոյի ազգային աստղադիտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալիլեոյի ազգային աստղադիտակ
ՏեսակՌիչի-Կրետիեն Աստղադիտակ
Մասն էՌոկե դե լոս Մուչաչոս աստղադիտարան
ԿառավարողԱզգային աստղաֆիզիկական ինստիտուտ
Աստղադիտարանի կոդZ19
Երկիր Իսպանիա[1]
ՎայրԳարաֆիա
ԲԾՄ2370 մետր[1]
Կիզակետային երկարություն38,5 մետր[2]
Կայքtng.iac.es
 Telescopio Nazionale Galileo Վիքիպահեստում

Գալիլեոյի ազգային աստղադիտակ (իտալ.՝ Telescopio Nazionale Galileo, TNG; կոդ՝ Z19), 3,58 մետրանոց իտալական աստղադիտակ, որը գտնվում է Իսպանիայի Կանարյան կղզիների Լա Պալմա կղզու Ռոկե դե լոս Մուչաչոս աստղադիտարանում։ Գալիլեոյի ազգային աստղադիտակը շահագործվում է «Fundación Galileo Galilei, Fundación Canaria» շահույթ չհետապնդող հաստատության կողմից՝ իտալական աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտի (INAF) անունից։ Աստղադիտակն առաջին անգամ գործարկվել է 1998 թվականին և ստացել է Վերածննդի իտալացի աստղագետ Գալիլեո Գալիլեյի անունը։ Գալիլեոյի ազգային աստղադիտակում դիտարկումները կարող են առաջարկվել Իտալիայի ժամանակի հատկացման կոմիտեի (TAC) միջոցով, որը, ելնելով առաջարկների գիտական արժանիքներից, հատկացնում է առկա ժամանակի 75%-ը։ Մնացած ժամանակը գտնվում է իսպանական և միջազգային աստղագիտական համայնքների տրամադրության տակ։ Գալիլեոյի ազգային աստղադիտակը բաց է նոր առաջարկների համար տարին երկու անգամ, սովորաբար մարտ-ապրիլ և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագիծը սկզբնավորվել է 1982 թվականին՝ նոր սերնդի աստղադիտակի նախնական ուսումնասիրությամբ, որը իտալական աստղագիտության առաջնահերթություն կտար՝ թե՛ գործիքավորման, թե՛ տեխնոլոգիայի առումով։ Ամբողջ նախագիծը բոլոր իտալական աստղաֆիզիկական ինստիտուտների և իտալական բարձր տեխնոլոգիաների մի շարք ընկերությունների համագործակցության արդյունքն է, որոնք նախագծել, մշակել և կառուցել են աստղադիտակի և դրա գործիքների մեծ մասը։ 1996 թվականի հունիսին իր բացումից ի վեր, Գալիլեոյի ազգային աստղադիտակը բաց է բոլոր իտալացի և միջազգային գիտնականների համար, ովքեր կարող են տարին երկու անգամ իրենց դիտորդական առաջարկները ներկայացնել TNG ժամանակի հատկացման հանձնաժողովին[3][4]։

Տեխնիկական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալիլեոյի ազգային աստղադիտակը ալտազիմուտալ անդրադարձնող աստղադիտակ է՝ Ռիչի-Կրետյենի օպտիկական կոնֆիգուրացիայով և հարթ երրորդական հայելիով, որը սնուցում է Նասմիթի երկու հակադիր օջախները։ Հեռադիտակը նախագծված է Նոր տեխնոլոգիաների հեռադիտակի (New Technology Telescope, NTT) և Լա Սիլայի աստղադիդարանում (Չիլի) գտնվող ESO 4 մետրանոց դասի աստղադիտակի հիման վրա։ Հետևաբար, աստղադիտակի օպտիկական որակն ապահովվում է օպտիկական ակտիվ համակարգով, որն իրական ժամանակում կատարում է օպտիկական բաղադրիչների ուղղումներ և փոխհատուցում, մասնավորապես, առաջնային հայելու դեֆորմացիաները, որը չափազանց բարակ է ամբողջովին կոշտ լինելու համարtng[4]։

Գալիլեոյի ազգային աստղադիտակի դիտողական տվյալների վրա հիմնված գիտությունը բազմազան է։ Առաջարկվող դիտորդական ծրագրերն անցնում են Արեգակնային համակարգի մոլորակների և փոքր մարմինների ուսումնասիրությունից մինչև տիեզերական հետաքրքրություն ներկայացնող հետազոտություններ (օրինակ՝ Տիեզերքի լայնածավալ կառուցվածքը և գալակտիկաների համակարգերը)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cosentino, R., et al.։ Harps-N։ the new planet hunter at TNG, Proceedings of the SPIE, Volume 8446, article id. 84461V, 20 pp. (2012)
  • Ghedina, A., et al.։ Celebrating 20 years of scientific and technical results with the INAF-TNG Telescope, Proceedings of the SPIE, Volume 10704, id. 107041A 14 pp. (2018)
  • Harutyunyan, A., et al.։ GIANO-B online data reduction software at the TNG, Proceedings of the SPIE, Volume 10706, id. 1070642 6 pp. (2018)
  • Poretti, E.։ The TNG and its instruments after 20 years of operations, in Protoplanetary disks seen through the eyes of new-generation high-resolution instruments. Proceedings of the conference held 25-28 June, 2018 in Rome, Italy. Online at jedi2018, id. 28

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 TNG Technical Specifications
  2. Telescopio Nazionale GALILEO
  3. 3,0 3,1 «Telescopio Nazionale Galileo». Instituto de Astrofísica de Canarias • IAC (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
  4. 4,0 4,1 «TNG :: Info». www.tng.iac.es. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.