Գաբրիել Բալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գաբրիել Բալայան
Ծնվել էհոկտեմբերի 29, 1977(1977-10-29) (46 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունպատմաբան և իրավաբան
Ծնողներհայր՝ Կիմ Բալայան
ԱնդամությունՀայաստանի փաստաբանների պալատ

Գաբրիել Կիմի Բալայան (հոկտեմբերի 29, 1977(1977-10-29)), հայ իրավագետ-սահմանադրագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու (2009), դոցենտ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 29-ին։ 1994 թվականին ավարտել է Երևանի թիվ 78 դպրոցը։ 1999-2000 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թվականի հունվար - 2005 թվականի հուլիս - ՀՀ հարկային ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության օպերլիազորի պաշտոնում։
  • 2006 թվականի սեպտեմբեր - 2009 թվականի ապրիլ, Եվրախորհրդի մարդու իրավունքների ծրագրի ազգային փորձագետ։
  • 2010 թվականից Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է։
  • 2010 թվականի մայիս - 2011 թվականի սեպտեմբեր, Հայաստանի «Հազարամյակի մարտահրավերները» ծրագրի հոգաբարձուների խորհրդի անդամ։
  • 2005 թվականի հուլիս - 2012 թվականի սեպտեմբեր - աշխատել է ԵՊԼՀ իրավական, ֆինանսական և վարչական գծով պրոռեկտոր։
  • 2012 թվականի սեպտեմբեր - 2013 թվականի հունիս - Համաշխարհային բանկի իրավախորհրդատու։
  • 2012 թվականի սեպտեմբեր - 2013 թվականի օգոստոս - ՀՀ պաշտպանության նախարար առաջին տեղակալի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու։
  • 2014 օգոստոս-2015 հուլիս - ԵԱՀԿ զինծառայողների համար մարդու իրավունքների ծրագրի հրահանգիչ (մարդու իրավունքները, իրավապահ մարմիններում սպաների լիազորությունները և պատասխանատվությունը)։
  • 2014 սեպտեմբերիից ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ (Ռազմական իրավունքի դասընթացներ)։
  • 2014 սեպտեմբերից ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավաբանության ամբիոնի դոցենտ (Պետական վերահսկողության հիմնական տեսակները)։
  • 2014 հունվարից Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս («Կառավարման պետական մարմինները» և «Համեմատական սահմանադրական իրավունք» դասընթացները)։
  • 2015 թվականի մարտ - 2015թվականի նոյեմբեր - ԼեգալԼաբ իրավաբանական կազմակերպության գլխավոր իրավախորհրդատու։
  • 2015 թվականիհուլիսից Եվրախորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովի անդամ։
  • 2015 թվականի սեպտեմբեր - 2016 թվականի հունվար - ԵԱՀԿ ներկայացուցչության մարդու իրավունքների բաժնի հրահանգիչ
  • 2015 թվականի նոյեմբերից «Մենտիս Լեգալ» կազմակերպության տնօրեն։
  • 2018 թվականի մայիսի 29-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ[3]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գաբրիել Բալայանը ԵՊԼՀ պաշտոնական կայքում
  2. Գաբրիել Բալայանի կենսագրությունը Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի կայքում(չաշխատող հղում)
  3. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.