Հայաստանի փաստաբանների պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի փաստաբանների պալատ
Տեսակկազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված2005
Կայքpastaban.am(հայ.)(անգլ.)

Հայաստանի փաստաբանների պալատ, Հայաստանի փաստաբանների միության և Փաստաբանների միջազգային միության միաձուլման հետևանքով 2005 թվականին ստեղծված կազմակերպություն է՝ «Փաստաբանության մասին» Հայաստանի օրենքի ուժով։

2021 թ. հոկտեմբերի 5-ից Հայաստանի փաստաբանների պալատի նախագահն է հանդիսանում Սիմոն Բաբայանը, առաջին փոխնախագահը՝ Արմեն Ասատրյանը, աշխատակազմի ղեկավարը՝ Լուսինե Սարգսյանը։

2005-2013 թթ. Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ է հանդիսացել Ռուբեն Սահակյանը։

2013-2021 թթ. Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ է հանդիսացել Արա Զոհրաբյանը։

Խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստաբանների պալատի խնդիրներն են՝

  1. պայմաններ ստեղծել իր անդամների կողմից մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.
  2. պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում.
  3. կազմակերպել իր անդամների մասնագիտական ուսուցումը և վերապատրաստումը.
  4. վերահսկողություն իրականացնել իր անդամների կողմից փաստաբանի վարքագծի կանոնագրքի և փաստաբանների պալատի կանոնադրության պահանջների պահպանման նկատմամբ.
  5. միջոցներ ձեռնարկել փաստաբանության հեղինակության բարձրացման ուղղությամբ.
  6. ապահովել սույն օրենքով նախատեսված դեպքերում յուրաքանչյուրի համար հավասարապես մատչելի և արդյունավետ անվճար իրավաբանական օգնության իրականացումը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]