Բրոկեն հիլ (հանքավայր)
Բրոկեն հիլ (անգլ.՝ Broken Hill), կապարի֊ցինկի հանքավայրերի խումբ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում։ Հանքաքարի հետախուզված պաշարները՝ ավելի քան 17 միլիոն տոննա է։ Հանքաքարը պարունակում է 8–13% կապար, 10–13% ցինկ, 100–150 գ/տ արծաթ։ Հանքաքարից կորզում են նաև կադմիում, ոսկի, պղինձ, ծարիր և կոբալտ։ Կենտրոնը Բրոկեն Հիլ քաղաքն է։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանումը անգլերենից թարգմանաբար նշանակում է «կոտրված բլուր»[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրոկեն հիլ (հանքավայր)» հոդվածին։ |
|