Բրյանսկի մարզային պատանի հանդիսատեսի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրյանսկի մարզային պատանի հանդիսատեսի թատրոն
Տեսակթատրոն, թատերախումբ և երիտասարդական թատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըԲրյանսկ
Հիմնադրման ամսաթիվ1981
Կայքteatrbryansk.ru
 Bryansk Regional Theater for Young Spectators Վիքիպահեստում

Բրյանսկի մարզային պատանի հանդիսատեսի թատրոն, թատրոն Բրյանսկ քաղաքում` երեխաների և պատանիների համար նախատեսված խաղացանկով։ Հիմնադրվել է 1981 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյանսկի պատանի հանդիսատեսի թատրոնը բացվել է 1981 թվականի փետրվարի 18-ին։ Այդ օրը կայացել է «Հայրերի պատանեկությունը» ներկայացման առաջնախաղը ըստ Բ. Լ. Գորբատովի պիեսի։ Թատրոնի առաջն տնօրենն է եղել Աֆանասի Զախարովիչ Էստրինը։ Առաջին գլխավոր ռեժիսորն է եղել Վալերի Գուրյևը[1]։ Տարբեր տարիներին Բրյանսկի պատանի հանդիսատեսի թատրոնում աշխատել են շրջանում հայտնի թատրոնի ռեժիսորներ։ Նրանցից կարելի է նշել Բորիս Ցեյտլինին, Միխայիլ Սկանդարովին, Յուրի Բերյոզային, Սվետլանա Նաումենկոյին, Բորիս Յարիշին, Լարիսա Լեմենկովային[1]։ Թատրոնի զարգացման մեջ մեծ ներդրում է ունեցելե Լեոնիդ Կուլագինը, ով զբաղեցրել է գլխավոր ռեժիսորի պաշտոնը 1997-2004 թվականներին։ Այդ ընթացքում բեմադրվել է 17 ներկայացում, որոնցից շատերը մինչև այսօր թատրոնի խաղացանկում են[2]։ Ստեղծման օրվանից թատրոնում բեմադրվել է ավելի քան 130 տարբեր ներկայացումներ ինչպես մանուկների, այնպես էլ` մեծահասակների համար։ Դրանց շարքում են Ալեքսանդր Օստրովսկու, Ալեքսանդր Պուշկինի, Ուիլյամ Շեքսպիրի, Մոլիերի, Էռնստ Հոֆմանի ստեղծագործությունները[3]։ 2004 թվականին Լեոնիդ Կուլագինը հեռացել է գլխավոր ռեժիսորի պաշտոնից։ Ինքը` Կուլագինը բացատրել է դա կինեմատոգրաֆիական ակտիվ գործունեություն սկսվելով, սակայն միևնույն ժամանակ չի ժխտել քաղաքային ղեկավարության պաշտոնյաների հետ ունեցած տարաձայնությունների մասին տեղեկությունները[4]։ Նրա գնալուց հետո ՊՀԹ-ն գրեթե 7 տարի չի ունեցել մշտական գլխավոր ռեժիսոր։ Մի քանի ներկայացումներ բեմադրել են հրավիրյալ մասնագետներ, սական մնացած ժամանակ թատրոնն ամիսներով նոր ներկայացումներ չի բեմադրել[5][6]։ 2010 թվականի վերջին թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնում նշանակվել է ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Միխայիլ Մամեդովը, ով դրանից առաջ մոտ 20 տարի համագործակցել է թատրոնի հետ և ՊՀԹ-ի բեմում բեմադրել 10-յակ ներկայացումներ[2]։ 2013 թվականին ՊՀԹ-ի շենքում հիմնադրվել է Բրյանսկի մարզային տիկնիկային թատրոնը։ Նախ հայտարարվել է, որ թատրոնը շենքում կմնա մինչև հիմնանորոգում[7], իսկ արդյունքում մնացել է անհայտ ժամկետով[8][9]։

Թատրոնի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի շենքը կառուցվել է 1960 թվականին[10] ուշ կլասիցիզմի ոճով։ Ի սկզբանե թատրոնի համար նախատեսված էր Պիոներների և դպրոցականների տան շենքը[11] (այժմ` Յու. Ա. Գագարինի անվան մանկապատանեկան ստեղծագործական պալատ), այդ պատճառով էլ նախագծի հիմքում ընտրվել է Րյազանում գտնվող նմանատիպ շենք` փոփոխված ըստ տեղային պայմանների[1]։ Շենքը գտնվում է Բրյանսկ քաղաքի կենտրոնում։ Ճակատային մասը նայում է Գորկու փողոցին, իսկ ետնամասից ելք կա դեպի Սուդոկ ձորակ, որը քաղաքի պատմական կենտրոնը բաժանում է երկու մասի[12]։ 1970 թվականին թատրոնի շենքի դիմաց տեղադրվել են Լենինի և Գորկու արձանները, որոնք տեղական վարչակազմի որոշմամբ ճանաչվել են որպես շրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտներ[13]։ 1980 թվականին թատրոնի բացումից առաջ շենքում վերանորոգում է անցկացվել[10]։

Թատրոնն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր թատրոնի խաղացանկում կա 29 բեմադրություն։ Արդեն շատ վաղուց թատրոնն զբաղվում է համերգային գործունեությամբ։ Ամեն տարի ՊՀԹ-ն իրականցնում է, այսպես կոչված, «փոքր ելությների» ծրագիր Բրյանսկի մարզի ծայրամասային բնակիչների համար, այդ թվում և, Չեռնոբիլի ատոմակայանի վթարից առավել տուժած հարավ-արևմտյան գոտիներում։ Իսկ ամառային թատերաշրջանի ավարտին թատրոնը հյուրախաղեր է ունենում Ռուսաստանի տարբեր քաղաքներում և հարևան երկրներում[14]։ Թատրոնը նաև մասնակցում է բարեգործական միջոցառումների։ Պարբերաբար անց են կացվում անվճար ցուցադրություններ քաղաքի կարիքավոր բնակիչների, հաշմանդամ երեխաների, բազմանդամ ընտանիքների երեխաների և անգամ Բրյանսկի մարզի անչափահասների գաղութի համար։

ՊՀԹ-ը Բրյանսկում անցկացվող «Սլավոնական թատերական հանդիպումներ» փառատոնի մշտական մասնակիցն է, իսկ թատրոնի դերասաններն այս փառատոնի դափնեկիրներ են։ Թատրոնն ունի Վորոնեժում կայացած «Մանկապատանեկան թատրոն, 21-րդ դար» 2-րդ միջազգային փառատոնի դիպլոմ, մասնակցել է «Պատանեկության շեմին» 3-րդ համառուսական փառատոնին Րյազանում[10]։

Բեմի տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմի հիմնական տեխնիկական տվյալներն են[15].

Բեմի լայնություն 7,3 մ
Բեմի խորություն 10,0 մ
Բարձրություն 7,0 մ
Բեմի հայելու լայնություն 7,3 մ
Բեմի հայելու բարձրություն 4,9 մ
Դահլիճի նստատեղերի թիվ 318
Նախաբեմի լայնություն 7,5 մ
Նախաբեմի խորություն 2,6 մ
Հրդեհային վարագույր չկա
Թատերական վարագույր առկա է

Թատրոնի ժամանակակից կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ ժողովրդական արտիստ Վլադիմիր Իվանովիչ Ավերին[16]
  • ՌԴ վաստակավոր արտիստ Վերոնիկա Օլեգովնա Վինիցկայա[17]

Թատերախմբի ամբողջական կազմին և խաղացանկային օրացույցին կարելի է ծանոթանալ թատրոնի պաշտանական կայքում[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Дом пионеров (ныне театр юных зрителей) — Брянск». Путешествие по Брянску. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  2. 2,0 2,1 «Брянский ТЮЗ возглавит московский режиссёр Михаил Мамедов». Regnum. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  3. «Брянский областной театр юного зрителя». Официальный сайт полномочного представителя Президента РФ в ЦФО. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  4. Николай Симонов. «ТЮЗ остался без главрежа». Новые Известия. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  5. Сергей Лебедев. «Горе без ума. Что мешает выживать провинциальным театрам?». Журнал «Театрал». Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  6. Татьяна Ривкинд. «В ТЮЗе — драма с главрежем». Газета «Брянское время». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  7. Екатерина Угрюмова. «Брянский театр кукол закрылся на капитальный ремонт». Наш Брянск·ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  8. Екатерина Угрюмова. «Здание брянского театра кукол пойдёт под снос». Наш Брянск·ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  9. «Объединение брянских театров в один началось. Через 10 лет после инициативы». ГородБрянск.Ru. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Брянский областной театр юного зрителя». «Брянский край». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  11. «Накануне тысячелетия Брянска». Архив сайта Администрации Брянской области 2002—2013. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  12. Полозов В. И., Скидан В. В, 1985, էջ 198
  13. «Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации». ФГУП ГИВЦ Минкультуры России. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  14. «Страница истории Брянского театра юного зрителя». Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  15. «Технические характеристики театра юного зрителя». Официальный сайт. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
  16. «Почётное звание присвоено указом Президента России № 1647 от 10 декабря 2007 года». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  17. «Почётное звание присвоено указом Президента России № 1505 от 17 ноября 2007 года». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  18. Брянского областного театра юного зрителя