Բրետոնցի դուքսերի դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրետոնցի դուքսերի դղյակ
Château des ducs de Bretagne / Kastell Duged Breizh
Նկարագրություն
Տեսակդղյակ և շատո
Վարչական միավորՆանտ[1]
ԵրկիրՖրանսիա
Կառուցված1207 թվական
ՊատվիրողGuy of Thouars?
Ընթացիկ
սեփականատեր
Ville de Nantes?[1]
Կայքchateau-nantes.fr
Քարտեզ
Քարտեզ
 Château des ducs de Bretagne (Nantes) Վիքիպահեստում

Բրետոնցի դուքսերի դղյակ (ֆր.՝ Château des ducs de Bretagne, բրետոներեն՝  Kastell Duged Breizh)՝ դղյակ Նանտում, որը համարվում է Բրետան դուքսերի պատմական կենտրոնը (1941 թվականին Բրետանի բաժանումից հետո Նանտը և նրա Ատլանտյան Լուար դեպարտամենտը մտնում են Լուարայի երկիր երկրամասի կազմի մեջ)։ Գտնվում է Լուարի աջ ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

13-16-րդ դարերում հանդիսանում էր Բրետանի դուքսերի աթոռանիստը, իսկ Բրետանի ֆրանսիական տերությանը միանալուց հետո՝ Ֆրանսիայի թագավորների բրետոնական ատոռանիստ վայրն էր։ 1598 թվականին բրետոնական դուքսերի դղյակում հանգրվանել է Հենրի 4-րդը, ով քաղաք էր եկել ստորագրելու Նանտի Էդիկտը (ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ոչ թեդղյակում, այլ այժմ գոյություն չունեցող կառույցում)։

Դղյակի տեսքը վերևից

1862 թվականին դղյակը հայտարարվել է պատմական հուշարձան։ Ներկայումս դղյակում գտնվում է Նանտի պատմության թանգարանը։

Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներից իրականացվել է դղյակի վերականգնման և վերանորոգման մասշտաբային նախագիծ, Նանտի և Բրետնի պատմական խորհրդանիշի փառքը վերադարձնելու համար։ 15 տարվա վերականգնողական աշխատանքներից, և երեք տարի այցելուների համար փակ լինելուց հետո, 2007 թվականի փետրվարի 9-ին այն բացվեց և հանդիսանում է զբոսաշրջության հայտնի կենտրոն։

Դղյակի մուտքը

Վերականգնված շենքում գտնվում է Նանտի պատմության թանգարանը (32 սրահ)։ Թանգարանում ավելի քան 850 ցուցադրանմուշ և մուլտիմեդիոն ծրագրեր։

Հայտնի է համարվում զբոսանքը բերդի պատերի վրայով (500 մ շրջանագիծ), այնտեղից տեսարան է բացվում ոչ միայն դղյակի պալատների և կառույցների այլև քաղաքի վրա։

Էքսպոզիցիայի յոթ բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դղյակ, Նանտ և Բրետան մինչև 16-րդ դարը
  • Նանտ՝ Գետի և Օվկիանոսի դուստրը
  • Առևտուր և «սև ոսկի»։ 18-րդ դար
  • Նոր քաղաքի ձևավորումը
  • Ատլանտիկայի մեծ քաղաը՝ այսօր և վաղը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրետոնցի դուքսերի դղյակ» հոդվածին։