Բոր (Խարագաուլի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոր (այլ կիրառումներ)
Գյուղ
Բոր
վրաց.՝ ბორი
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեԻմերեթի մարզ
ՇրջանԽարագաուլի շրջան
ԲԾՄ400 մ
Բնակչություն283[1] մարդ (2014)
Ազգային կազմվրացիներ
Ժամային գոտիUTC+4
Բոր (Խարագաուլի շրջան) (Վրաստան)##
Բոր (Խարագաուլի շրջան) (Վրաստան)
Բոր (Խարագաուլի շրջան) (Իմերեթի մարզ)##
Բոր (Խարագաուլի շրջան) (Իմերեթի մարզ)

Բոր (վրաց.՝ ბორი), գյուղ Վրաստանում։ Գտնվում է Իմերեթի մարզի Խարագաուլի շրջանում։ Գյուղում կա միջնադարյան եկեղեցի։

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 400 մետր բարձրության վրա՝ Բորիմելա գետի Չխերիմելա վտակի աջ ափին։ Շրջկենտրոն Խարագաուլից հեռու է 10 կմ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 283 մարդ[1], մեծամասնությունը՝ վրացիներ։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը շրջկենտրոն Խարագաուլի հետ կապված է ավտոխճուղով։ Տարածքով է անցնում Թբիլիսի-Բաթում երկաթուղին։

Ամենամոտ օդանավակայանը գտնվում է Քութայիս քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոր գյուղում գտնվել են ուշ բրոնզի դարից պահպանված իրեր։ Դրանք հայտնաբերվել են 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած հնագիտական պեղումների ընթացքում, երբ գյուղը գտնվում էր Ռուսական կայսրության Քութայիսի նահանգի կազմում։

Խորհրդային ժամանակներում նույնպես արվել են պեղումներ, և գտնվել են 2-3-րդ դարերին պատկանող երկու շքեղ դամբարանադաշտ։ Հայտնաբերվել են ոսկյա զարդեր, արծաթե, բրոնզե և ապակյա անոթներ, զոհասեղանին կանգնեցրած ձի կանգնած։ Գտածոների մեծ մասը պահվում է Վրաստանի թանգարանում, մի մասն էլ տեղափոխվել է Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին. (վրաց.)