Բորիս Չապլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Չապլին
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Մոսկվայի պետական լեռնային համալսարան
Գիտական աստիճան՝ տեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 8, 1931(1931-09-08)[1]
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Վախճանի օր ապրիլի 3, 2015(2015-04-03) (83 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
Թաղված Նովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Հայր Nikolay Pavlovich Chaplin?
 
Պարգևներ

Բորիս Չապլին (ռուս.՝ Алекса́ндр Анато́льевич Чури́лин, սեպտեմբերի 8, 1931(1931-09-08)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - ապրիլի 3, 2015(2015-04-03), Մոսկվա, Ռուսաստան), ռուս դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Չապլինը ծնվել է 1931 թվականի սեպտեմբերի 8-ին Մոսկվայում՝ քաղաքական գործչի, ՀԼԿԵՄ-ի նախկին առաջին քարտուղար Նիկոլայ Չապլինի ընտանիքում, որին գնդակահարել են 1938 թվականին։ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ 1961 թվականից։ 1955 թվականին ավարտել է Մոսկվայի լեռնային ինստիտուտը։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1963), դոցենտ։

  • 1955 թվականից լեռնային վարպետ, Կուզբասի ածխային հանքերի մասի պետ։
  • 1957 թվականից մինչև 1965 թվականը եղել է գիտական աշխատող։
  • 1965 թվականից մինչև 1968 թվականը Մոսկվայում զբաղեցրել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Հոկտեմբերյան ռայկոմի երկրորդ քարտուղարի պաշտոնը։
  • 1968 թվականից մինչև 1974 թվականը եղել է՝ Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության Չերյոմուշկինի ռայկոմի առաջին քարտուղարի պաշտոնը։
  • 1974 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 1986 թվականը Վիետնամում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2]։
  • 1976 թվականից մինչև 1990 թվականը եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամի թեկնածու։
  • 1986 թվականից մինչև 1991 թվականը զբաղեցրել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։
  • 1992-ից 1997 թվականներին Շանհայում եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս[3]։

Բորիս Չապլինը մահացել է 2015 թվականի ապրիլի 3-ին Մոսկվայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Чаплин Борис Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Посольство СССР во Вьетнаме. Чрезвычайные и Полномочные Послы
  3. «Генеральное консульство России в Шанхае. История Генконсульства». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дипломатический словарь. В 3-х томах. Гл. ред. А. А. Громыко, А. Г. Ковалев, П. П. Севостьянов, С. Л. Тихвинский. — М.: Наука, 1985—1986 г.  — Т. 3, с. 561.
  • Ежегодник Большая советская энциклопедия, 1987 / М. Советская энциклопедия — С. 595.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]