Բորիս Միտով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Միտով
Ծնվել էհունվարի 11 (23), 1891
ԾննդավայրՎառնա, Բուլղարիա
Վախճանվել էհուլիսի 6, 1963(1963-07-06) (72 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունԲուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր

Բորիս Անտոնով Միտով (բուլղար․՝ Борис Антонов Митов, հունվարի 11 (23), 1891, Վառնա, Բուլղարիա - հուլիսի 6, 1963(1963-07-06), Սոֆիա, Բուլղարիա), բուլղար նկարիչ[1], մանկավարժ։ Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության վաստակավոր նկարիչ (1951)։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Միտովը ծնվել է 1891 թվականի հունվարի 11-ին Վառնայում՝ նկարիչ Անտոն Միտովի և Օլգա Հրամցովայի ընտանիքում։

Նկարել է մանկությունից, տասնհինգ տարեկանից մասնակցել է գեղարվեստական ցուցահանդեսների։ Սովորել է Սոֆիայի Բուլղարիայի գեղարվեստի ուսումնարանում՝ Իվան Անգելովի ղեկավարությամբ։

1911 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ մինչև 1914 թվականը սովորել է Գեղարվեստի ակադեմիայում՝ Ֆերնան Կորմոնի ստուդիայում և Իվան Միրկվիչկայի գեղարվեստի դպրոցում։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է ռազմային նկարիչ (1915-1918)։ 1924-1929 թվականներին եղել է նկարչության և գեղանկարչության ուսուցիչ, Սոֆիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր (1929-1959)։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայի քաղաքական և մշակութային մի շարք ականավոր գործիչների դիմանկարների հեղինակ, որոցից են Գեորգի Դիմիտրովը, Էլին Պելինը, Ժեկո Սպիրիդոնովը, Իվան Շիշմանովը, Դոբրի Խրիստովը, Անտոն Միտովը և այլք։

Բացի դրանից, նա ստեղծել է նյու ժանրի մի շարք նկարներ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]