Բոխնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոխնի
Angelica archangelica (1118596627).jpg
Բոխնի դեղատու
Բույսի ընդհանուր տեսքը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Նեխուրածաղկավորներ
Ընտանիք Հովանոցավորներ
Ցեղ Բոխնի
Լատիներեն անվանում
Angelica
N.M.Wolf (1776)
Հայերեն տարանուններ

Հրեշտակաբույս, պկվախոտ, անգեղիկ

Տիպիկ ներկայացուցիչներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS {{{1}}}
NCBI {{{1}}}
EOL {{{1}}}

Բոխնի (լատ.՝ Angelica), հրեշտակաբույս, պկվախոտ, անգեղիկ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 80), ՀՀ-ում 1 տեսակ՝ բոխնի Տատյանայի (A. tatianae

Նկարագրություն[խմբագրել]

Ցողունը սնամեջ է, հաստ, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 4մ, ստորին տերևները կոթունավոր են՝ կրկնակի-եռակի փետրաձև կտըրտված, վերինները՝ փոքր, լայն տերևապատյանով։ Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկը՝ սպիտակ, հազվադեպ՝ կանաչադեղնավուն։ Ծաղկում է հուլիս-օգոստոսիև։ Պտուղը ձվաձև է։ Դեղաբույս է. պտուղներն ու արմատները պարունակում են կումարիններ։

Տարածումը Հայաստանում[խմբագրել]

Տարածված է Արագածոտնի, Տավուշի, Լոռու մարզերում։ Աճում է ենթալպյան գոտում, անտառների բացատներում ևմարգագետիններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png