Բոբ Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բոբ Ավագյան
Ծնվել էմարտի 7, 1943(1943-03-07) (81 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ինքնակենսագիր, գրող, հակապատերազմային ակտիվիստ և իրավապաշտպան
ԿուսակցությունRevolutionary Communist Party? և Peace and Freedom Party?
Կայքthebobavakianinstitute.org

Բոբ (Ռոբերտ) Սպերջենի Ավագյան (անգլ.՝ Bob Avakian, մարտի 7, 1943(1943-03-07), Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ)՝ ամերիկահայ քաղաքական գործիչ, մաոիստական գաղափարախոսության հետևորդ, ԱՄՆ հեղափոխական կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) նախագահ, սոցիալիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ (Բրյուս) Ավագյանը ծնվել է 1943 թվականին Վաշինգտոնում, մեծացել է Բերքլիում։ Նրա հայրը եղել է փաստաբան , իրավապաշտպան և դատավոր Ալամեդա շրջանում[1][2]։ Բոբի տատն ու պապը Արևմտյան Հայաստանից Հայոց ցեղասպանության ժամանակ գաղթվել են Ֆրեզնո քաղաք[3]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին Ավագյանն ընդունվել է Բերլկիի համալսարան։ Ուսման ընթացքում անդրադարձել է ԱՄՆ-ում տիրող անհանդուրժողականությանը, դարձել է ազատ խոսքի և ուսանողական շարժումների ակտիվիստ։ Ավագյանը պաշտպանում էր սևամորթների ու կանանց ազատության գաղափարը։ Եղել է «Ուսանողները հանուն ժողովրդավարական հասարակության» կազմակերպության և «Սև Հովազներ» կուսակցության անդամ[4]։ 1967 թվականին Ավագյանը տեղափոխվում է աղքատության մեջ գտնվող Ռիչմոնդ քաղաքը, հավաքագրում և ստեղծում բանվորական կոլեկտիվ[5]։ Ավագյանը իր գաղափարակիցների հետ ուսումնասիրում է մարքսիզմի տեսություն, մաոիզմի հիմնադիր Մաո Ցզե-Դունի աշխատությունները և ԱՄՆ-ում հեղափոխություն իրականացնելու հարցը։ Ավագյանը ցանկանում էր ստեղծել այնպիսի հասարակարգ որտեղ վերանան բոլոր տեսակի անհավասարություններն ու ճնշումները։ 1968 թվականից Ավագյանը Բերկլիում մասնակցում է «Ուսանողները հանուն ժողովրդավարական հասարակության» կազմակերպության և «Սև հովազներ» կուսակցության գործունեությանը[6]։ 1969 թվականին մասնակցել է Օքլենդում տեղի ունեցած «Սև հովազներ» կուսակցության համաժողովին[7]։ Նույն թվականին «Ուսանողները հանուն ժողովրդավարական հասարակության» կազմակերպությունը բաժանվում է երեք խմբակցություն, և Ավագյանը դառնում է դրանցից մեկի՝ «Հեղափոխական երիտասարդական շարժում» խմբակցության ազգային քարտուղարի թեկնածուներից և գլխավոր անդամներից մեկը։ Հետագայում քարտուղարի ընտրությունների ժամանակ Ավագյանը զիջում է իր տեղը Մարկ Ռադիին, իսկ ինքը ընտրվում է Ազգային ժամանակավոր կոմիտեում[8]։ 1970-ականների սկզբին Ավագյանին ձերբակալում են ցույցերի ժամանակ ամերիկյան դրոշը սրբապղծություն համար։ 1979 թվականի հունվարին նրան մեղադրում են բողոքի ցույց է կազմակերպելու ընդդեմ Ջիմի Քարթերի և Դեն Սյաոպինի հանդիպման և ոստիկանության աշխատակցի վրա հարձակում գործելու մեջ[9]։ Ձերբակալման հրամանագիրը տրվելուց հետո Ավագյանը փախչում է Ֆրանսիա։ Մի քանի տարի անց հանվում է նրա դեմ հարուցված մեղադրանքը։ 1980 թվականին նա ելույթ է ունեցել Օքլենդի կենտրոնում հավաքված մոտ 200 ցուցարարների առջև[10]։ 2000 թվականին նա ելույթներով շրջագայում է ԱՄՆ-ում[11], և նույն թվականին լույս է տեսնում նրա ինքնակենսագրությունը[12][13]։

1979 թվականին Բոբ Ավագյանը ընտրվել է ԱՄՆ-ի Հեղափոխական կոմունիստական կուսակցության գլխավոր կոմիտեի նախագահ[14]։

Բոբ Ավագյանը ունի բազմաթիվ աշխատություններ, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով և հրապարակվել տարբեր հանդեսներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baum, Richard (2010). China Watcher: Confessions of a Peking Tom (1st ed.). University of Washington Press. էջ 241. ISBN 9780295800219.
  2. DelVecchio, Rick (2002 թ․ փետրվարի 2). «'Sparky' Avakian -- racism-fighting judge». San Francisco Chronicle.
  3. Bob Avakian
  4. Американский Сталин Боб Авакян
  5. «MORE ABOUT BOB AVAKIAN». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. China Watcher: Confessions of a Peking Tom
  7. Looking Ahead
  8. Sale, Kirkpatrick (1974). SDS. New York: Vintage Books. էջեր 412, 521, 566, 576, 592. ISBN 0394719654.
  9. Athan G. Theoharis, «FBI Surveillance: Past and Present», Cornell Law Review, Vol. 69 (April 1984); and Peter Erlinder with Doug Cassel, «Bazooka Justice: The Case of the Mao Tse Tung Defendants — Overreaction Or Foreshadowing?»
  10. «Scores arrested, Injured In May Day Violence». Logansport Pharos-Tribune. UPI. 1980 թ․ մայիսի 2.
  11. Buchwald, Art (2000 թ․ օգոստոսի 12). «Leisure Will Kill You». Indiana Gazette.
  12. Jacobs, Ron (Feb 5–7, 2005). «A Life of Revolution in a Country of Reaction». CounterPunch. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  13. DelVecchio, Rick (2005 թ․ ապրիլի 29). «Berkeley: Memoir follows author's road to communism». San Francisco Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  14. Unknown (1979 թ․ դեկտեմբերի 6). «Communists get year sentence for disruption». The Daily Tar Heel. Chapel Hill, North Carolina. էջ 2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]