Բյորգե Լիլելիեն
Բյորգե Լիլելիեն | |
---|---|
Ծնվել է | մարտի 29, 1927 |
Ծննդավայր | Slemmestad, Ռյոյկեն, Բուսկերուդ, Նորվեգիա |
Մահացել է | հոկտեմբերի 26, 1987 (60 տարեկան) |
Մահվան վայր | Օսլո, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Հյուսիսարևմտյան համալսարան |
Մասնագիտություն | Մարզական լրագրող և program host |
Երեխաներ | Marius Lillelien? |
Bjørge Lillelien Վիքիպահեստում |
Ռոար Բյորգե Լիլելիեն (նորվ.՝ Roar Bjørge Lillelien, մարտի 29, 1927, Slemmestad, Ռյոյկեն, Բուսկերուդ, Նորվեգիա - հոկտեմբերի 26, 1987, Օսլո, Նորվեգիա), նորվեգացի լրագրող, հաղորդավար և «NRK» հեռուստաընկերության մարզական մեկնաբան։ Նա համարվում է Նորվեգիայի ամենահայտնի մարզական հեռուստամեկնաբաններից մեկը, իր լրագրողական գործունեության ընթացքում լուսաբանել է տարբեր մարզական մրցումներ, այդ ամենով հանդերձ նախընտրությունը տվել է սպորտի ձմեռային ձևերին և ֆուտբոլին։ Մեծ ճանաչում ունի և՛ հեռուստատեսությունում, և՛ ռադիոյում[1]։
Առանձնակի փառքի արժանացել է 1981 թվականի սեպտեմբերի 9-ին, երբ մեկնաբանել է Նորվեգիայի և Անգլիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը, որն ընթանում էր աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում Իսպանիայում։ Նորվեգացիները հաղթեցին անգլիացիների համար սենսացիոն 2-1 հաշվով, ինչը Լիլելիենի հիացմունքին էր արժանացել։ Հանդիպումից հետո նա ասաց իր հայտնի մենախոսությունը նորվեգերենի և անգլերենի խառնուրդով, որում թվարկեց Անգլիայի մի շարք քաղաքական գործիչների և հայտարարեց, որ նորվեգացիները հաղթել են նրանց բոլորին՝ ավարտելով իր խոսքը Մարգարետ Թետչերի հասցեին «Մենք ձեր տղաներին դժոխային ծեծ տվեցինք» (անգլ.՝ Your boys took a hell of a beating!) արտահայտությամբ։ Պետք է նշել, որ նախընտրական մրցաշարի 4-րդ եվրոպական խմբում նորվեգացիներն զբաղեցրին վերջին տեղը, իսկ անգլիացիները դարձան երկրորդը հունգարացիներից հետո և ստացան աշխարհի առաջնության ուղեգիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիլելիենը 1948 թվականին ընդունվել է Հյուսիսարևմտյան համալսարան և ավարտել է այն «Լրագրություն» մասնագիտացմամբ։ Ծառայելով նորվեգական բանակում՝ նա սկսել աշխատել «Fremtiden» թերթում, բայց շուտով դարձել է NRK-ի աշխատակից։ 1963 թվականին նա սկսել է համագործակցել Հոկոն Բրուսվեենի հետ. Բյորգեն հաղորդումներ է վարել Հոլմենկոլենում ընթացքող դահուկասահքի մասին, իսկ Հոկոնը կանգնում էր ուղեգծի մոտ և ռադիոյով հաղորդում էր մասնակիցների մասին իր տպավորությունները։
Լիլելիենն իր առօրյա կյանքում համեստ և ինքնամփոփ էր, բայց էկրանին նա միանգամից լցվում էր էներգիայով։ Նրա աշխատանքի հիմնական սկզբունքերից մեկն էր այն, որ եթե նույնիսկ մեկնաբանը լուսաբանում է ձանձրալի ֆուտբոլային հանդիպում, ոչ մի կերպ չի կարող անել ձանձրալի ֆուտբոլային հաղորդում. մեկնաբանի պարտքն է մարզական ներկայացման ստեղծումը, որը կարթնացնի և կհրապուրի հեռուստադիտողին։ Լիլելիենին են պատկանում մի շարք արտահայտություններ, որոնք դարձել են թևավոր խոսքեր։
Լիլելիենը մահացել է 1987 թվականին ուռուցքից։ Մինչ իր վերջին օրերը նա աշխատել է Բրուսվեենի հետ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Aftenposten 22 June -85
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Saken er klar! (1985)
- VM-boka. Mexico, Maradona og andre høydepunkter. (1986, with Tor Røste Fossen.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյորգե Լիլելիեն» հոդվածին։ |
|